08-12-2024 | 15:58
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ. հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ենթադրաբար, Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Սմոլենսկայա հրապարակ՝ ՌԴ ԱԳՆ շենք՝ կապված Մոսկվայում դեսպանատան աշխատակից Վիլիքս Պրայորի հավատարմագրումը չեղարկելու հետ։
ՌԴ ԱԴԾ-ն տեղեկություն է տարածել, որ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին զրկել են հավատարմագրումից՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս կեղծ տեղեկություններ տրամադրելու համար։
Բրիտանացի դիվանագետ Վիլիքս Էդվարդ Պրայորի աշխատանքում հետախուզական գործունեության նշաններ են հայտնաբերվել։