CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ130

Մեծ Բրիտանիայում չեն դադարում անկարգությունները. վարչապետն արտակարգ կառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնի

Մեծ Բրիտանիայում չեն դադարում անկարգությունները. վարչապետն արտակարգ կառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արտակարգ կառավարական հանձնաժողովի (COBRA) նիստ է նշանակել, ինչը տեղի է ունենում միայն հրատապ և արտակարգ դեպքերում։ Այս որոշման պատճառը երկրում ներգաղթյալների դեմ լայնածավալ ծայրահեղ աջակողմյան ցույցերն են, որոնք շարունակվում են արդեն վեցերորդ օրը, հայտնում է Sky News-ը։

«COBRA-ի հանդիպումը տեղի կունենա այսօր Դաունինգ սթրիթում՝ երկրում բռնության սրման վեցերորդ օրը այն բանից հետո, երբ անկարգությունների մասնակիցները փորձել են գրոհել հյուրանոցներ, որտեղ բնակվում են ապաստան հայցողներ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը կմասնակցեն նախարարներ, պաշտոնյաներ, ոստիկաններ, հետախույզներ։ COBRA-ի նպատակն է քննարկել արտակարգ իրավիճակների արձագանքման պլանը:

Ինչպես գրում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետը բրիտանական շատ քաղաքներում կատարվողը  որակել է «ոչ թե բողոքի ցույց, այլ կազմակերպված բռնություն»։ Նա զգուշացրել է կանգգազանցներին, որ նրանք «կզղջան» իրենց արարքների համար և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

«Եթե դուք մարդկանց հետապնդում եք նրանց մաշկի գույնի կամ հավատքի պատճառով, ապա անկախ ձեր պատճառներից, դուք ծայրահեղ աջ եք: Հանցագործությունը հանցագործություն է, և այս կառավարությունը պայքարելու է դրա դեմ», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Հուլիսի 29-ին Սաութպորտում ներգաղթյալը դանակով հարձակվել էր մի խումբ մարդկանց վրա՝ սպանելով երեք երեխայի։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել հարձակվողին։ Ավելի ուշ, «Անգլիական պաշտպանության լիգա» ծայրահեղ աջ կազմակերպության կողմնակիցները սկսել են հարձակվել ներգաղթյալների վրա, բախվել են ոստիկանության հետ: Սաութպորտում անկարգությունների ժամանակ ավելի քան 50 ոստիկան է վիրավորվել։

Ավելի ուշ անկարգություններըվ տարածվել են երկրի այլ քաղաքներում։ Ավելի քան հարյուր մարդ բերման է ենթարկվել։ Օգոստոսի 5-ի երեկոյան ցուցարարները փորձել են հարձակվել Ռոթերհեմում և Թամվորթում գտնվող հյուրանոցների վրա, որտեղ, նրանց տեղեկություններով, ներգաղթյալներ են եղել:

  • Լրահոս
  • Close
Ամն-Ն Իր Քաղաքացիներին Հորդորում Է Անհապաղ Լքել Լիբանանը

15-10-2024 | 12:24

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է անհապաղ լքել Լիբանանը
Ադրբեջանը Պատրաստվում Է Նոր Ճնշnւմների Փուլին. Տիգրան Աբրահամյան

15-10-2024 | 12:17

Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշnւմների փուլին. Տիգրան Աբրահամյան
Նարինե Գրիգորյանն Արժանացել Է Գրան Պրի Մրցանակի

15-10-2024 | 12:11

Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի
Խաղաղության Պայմանագրի Մասով Հայաստանի Առաջարկը «Միանգամայն Անիրատեսական» Է. Ալիև

14-10-2024 | 20:21

Խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է. Ալիև
Ալեն Սիմոնյանի Եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Նախագահի՝ Ժնևում Նախատեսված Հանդիպումը Չեղարկվել Է

14-10-2024 | 19:12

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է
«Հարգում Ենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը». Իիհ Նախագահը՝ Ադրբեջանի Փոխվարչապետին

14-10-2024 | 17:12

«Հարգում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». ԻԻՀ նախագահը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
Հարավային Կովկասը Կենսական Նշանակություն Ունի Ռուսաստանի Համար. Հհ-Ում Ռդ Դեսպանության Խորհրդական-Դեսպանորդ

14-10-2024 | 14:26

Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ
Իսրայելը Հարվածներ Է Հասցրել Գազայի Հատվածի Հիվանդանոցին Ու Դպրոցին. Կան Զոհեր Եւ Վիրավորներ

14-10-2024 | 12:32

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հիվանդանոցին ու դպրոցին. կան զոհեր և վիրավորներ
Դեպի Նախիջևան Տրանսպորտային Միջանցքը Կարող Է Անցնել Ինչպես Իրանի, Այնպես Էլ Հայաստանի Տարածքով. Թուրք Նախարար

14-10-2024 | 12:29

Դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով. թուրք նախարար
Թուրքիան Արշավ Է Սկսում Իրանի Դեմ

14-10-2024 | 12:28

Թուրքիան արշավ է սկսում Իրանի դեմ
Հնագետները Հայտնաբերել Են Հայաստանի Ամենահին Եկեղեցին

13-10-2024 | 20:01

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
Հայաստանը Միացել Է Լիբանանում Մակ-Ի Ժամանակավոր Ուժերի Վրա Հարձակումները Դատապարտող Երկրների Համատեղ Հայտարարությանը

13-10-2024 | 14:08

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը
Իսրայելի Հարվածները Լիբանանին Շարունակվում Են. Եւս 15 Մարդ Է Զոհվել

13-10-2024 | 14:05

Իսրայելի հարվածները Լիբանանին շարունակվում են. ևս 15 մարդ է զոհվել
Այսօր Երևանի Տոնն Է

13-10-2024 | 11:38

Այսօր Երևանի տոնն է
Թրամփը Մտահոգված Է, Որ Երրորդ Համաշխարհային Պատերազմը Կարող Է Սկսվել Առաջիկա Ամիսներին

13-10-2024 | 11:36

Թրամփը մտահոգված է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա ամիսներին

Նմանատիպ լուրեր