• Поиск Поиск
×
Количество просмотров285

Մեծ կորուստ ֆուտբոլի, և անգնահատելի ձեռքբերում ֆիզիկայի ոլորտում

Մեծ կորուստ ֆուտբոլի, և անգնահատելի ձեռքբերում ֆիզիկայի ոլորտում

«Երկար տարիներ զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Պատրաստվում էի բարձրագույն կրթություն ստանալ սպորտի ուղղությամբ ։ Ընդունելության քննություններից միայն մեկ օր առաջ իմացա, որ հայրս թղթերս տեղափոխել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետ։ Այդպես ես դարձա Մայր բուհի, ապա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող»․ Էդուարդ Ղազարյան 

Ականավոր ֆիզիկոս, Հայաստանում նանոֆիզիկայի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն օրերս նշեց ծննդյան 80-ամյակը։ Գիտական գործունեության շուրջ վեց տասնամյակների ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ Կրթության և գիտության նախարար, Մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԳԱԱ փոխնախագահ և այլն․ կրթության և գիտության հմուտ կազմակերպիչը, պետական և հասարակական գործիչն իր գործունեության բոլոր ոլորտներում կարևորել է  կրթության դերը, գիտության զարգացումը, բարձրացրել է խնդրահարույց հարցեր, հետամուտ եղել դրանց իրագործմանը։ Այսօր էլ անվանի գիտնականն անհանգստացած է՝ կրթության և գիտության ոլորտում շատ բան ենք կորցրել։ 

«Խորհրդային կրթական համակարգն ուներ բացահայտ ընդգծված երկու առավելություն՝ հիմնարարությունն ու հանրագիտայնությունը։ Դա տալիս էր հիմնարար գիտելիքներ՝ անկախ նրանից, թե ինչ մասնագետ էր դառնալու աշակերտը։ Իմ գործունեության տարբեր շրջաններում մշտապես խորհուրդ եմ տվել պահպանել այս երկու կարևոր առավելությունները։ Ցավոք՝ չպահպանվեց․դա մեր կարևոր կորուստն էր»,-մեզ հետ զրույցում նշում է Էդուարդ Ղազարյանն ու թվարկում այն խնդիրները, որոնք անկախությունից հետո ավելի խորացրին կրթական համակարգի խնդիրները։ 

Որպես կրթության փորձագետ՝ նա բազմիցս ներկայացրել է իր դիտարկումներն իրականացվող բարեփոխումների համատեքստում։ Նկատում է՝ խնդիրներից մեկն անցումն էր 12-ամյա կրթության․նախարար լինելու ընթացքում Էդուարդ Ղազարյանն առաջարկում էր անցնել 11-ամյա կրթությանն ու թեթևացնել միջին դպրոցի ծանրաբեռնվածությունը․ «Նախկին 18 ժամի փոխարեն ուսուցիչն այսօր շաբաթը 22 ժամ է պարապում․ օրական 4-5 ժամ պարապող ուսուցիչը սպառվում է, էներգիա չի մնում վերապատրաստման, նոր գրականության ընթերցման, կարողությունների զարգացման համար։ Նա իր հիմնական առաքելությունը չի հասցնում։ Դասարանների խտությունը ևս մեծացավ․երկու քայլն էլ եղավ՝ ի վնաս կրթության որակի»,-հավելում է Էդուարդ Ղազարյանը։
Որակյալ շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա, ուսումնական լավ ծրագիր և լավագույն ուսուցիչ․ ըստ ակադեմիկոս Ղազարյանի՝ սա է որակյալ կրթական համակարգ ունենալու գործիքակազմը։ Նկատում է՝ շենքային պայմանների բարելավման, բնագիտական առարկաների գծով ուսումնական լաբորատորիաներով դպրոցները հագեցնելու տեսանկյունից դրական տեղաշարժ, կարծես թե, կա, սակայն կարևոր է, որ դպրոցաշինությունը դառնա հանրային պատասխանատվություն։ 
«Որակյալ կրթության գլխավոր դերակատարը ուսուցիչն է։ Նա պետք է համապատասխանի երեք կարևոր չափանիշի՝ դպրոցական ծրագրի շրջանակներում կատարյալ տիրապետի իր առարկային, ապա մեթոդական հմտություններին և տեխնոլոգիաների կիրառմամբ նյութն աշակերտներին մատուցի մատչելի, բայց գիտական մակարդակում»,-նշում է Էդուարդ Ղազարյանն ու հավելում ուսուցչի երրորդ և ամենակարևոր չափանիշը՝ տիրապետումը մայրենի լեզվին՝ անկախ նրանից, թե ինչ է դասավանդում ուսուցիչը․ հայերենի ուսուցիչը միայնակ չի կարող երեխային գրագետ դարձնել։
Էդուարդ Ղազարյանը նաև վաստակաշատ մանկավարժ է, գիտական գործունեությանը զուգահեռ, դասավանդել է հանրապետության մի շարք դպրոցներում, ունեցել ֆիզիկայի բնագավառում օլիմպիական հաջողություններ վաստակած աշակերտ։ Սեփական փորձով գիտի՝ առանց նվիրումի, լավ ուսուցիչ չես կարող լինել։ Ափսոսանքով է նկատում՝ արժեքային դաշտն ենք կորցրել և գլուխ է բարձրացրել մի բան, որ կոչվում է «սպառողական հոգեբանություն»։ 

«Գիտելիքն ու իմացությունը հայ ընտանիքներում մշտապես ազգային արժեք են եղել։ Երանելի էին անցած դարի 60-ականները, երբ ուսուցիչն անառարկելի հեղինակություն էր, նա հպարտ կեցվածքով մտնում էր դպրոց, դասախոսը՝ բուհ, գիտնականը՝ ինստիտուտ։ Դրան նպաստում էր առաջին հերթին պետության վերաբերմունքը, երբ երկրում ամենաբարձր աշխատավարձ ստանում էր դոկտոր, պրոֆեսորը, ոչ թե նախարարը»,-նշում է անվանի գիտնականն ու թվարկում նաև այն գրական ու մշակութային ստեղծագործությունները, որոնք մեծարում էին գիտնականին ու նրա գործունեությունը։ 
Նրա կարծիքով՝ ներկա իրադրության պայմաններում, երբ ծնողը մեղադրում է ուսուցչին, ուսուցիչը ընտանիքին և մանկավարժը հեղինակազրկվել է, մեկ նախարարությունը չի կարող լուծել խնդիրը․ ազգովի պետք է վերականգնել այն մթնոլորտը, որ հայ ընտանիքներում նորից գիտելիքն ու իմացությունը դառնան նույնքան կարևոր։
«Կրթությունը միայն ինտելեկտ չէ։ Այն նաև բնավորություն պետք է լինի, հատկապես այսօր՝ մեր երկրի անվտանգության պայմաններում պետք է յուրաքանչյուրը հստակ գիտակցի, որ ինքն է այս երկրի տերն ու սահմանների պահապանը։ Արցախյան 1-ին պատերազմում հաղթեց հայ ուսուցիչը»,-վստահեցնում է աշակերտների և ուսանողների տարբեր սերունդներ կրթած մանկավարժ-գիտնականը։

Էդուարդ Ղազարյանն այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը, բարձրաձայնում կրթության և գիտության ոլորտների խնդրահարույց կողմերի մասին։ Անհանգստացած է՝ տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ժամանակաշրջանում, երբ նոր գիտական ուղղություններ ու մասնագիտություններ են առաջանում, երիտասարդ որակյալ գիտնականներ են անհրաժեշտ․ «Քիմիան, ֆիզիկան և կենսաբանությունը բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հիմնական ուղղություններն են ապահովում։ Սկզիբը դրվում է դպրոցում, այնինչ այդ առարկաների գծով ուսուցիչների պակաս արդեն ունենք։ Այս հարցի համար ոչ սատնդարտ լուծումներ են պետք»,-նշում է էդուարդ Ղազարյանն ու ևս մեկ անգամ ընդգծում՝ այս պահին երկրի համար կարևորագույնը պետք է լինեն մանկավարժական և ինժեներական ուղղությունները։

Գիտության բարձունքները նվաճած գիտնականը տարիների հեռվից վերանայում է ֆուտբոլի և ֆիզիկայի միջև կատարած ընտրությունն ու առանց ափսոսանքի վստահեցնում․ «Միշտ էլ ինչ-որ կիսատ թողած բանի համար ափսոսում ես, բայց, մեծ հաշվով, ճիշտ քայլ էր, քանի որ սպորտը երիտասարդ տարիքի համար է։ Չէ՞ որ կյանքը շարունակվում է, և ցանկալի է, որ ընտրածդ մասնագիտությունը քեզ ուղեկցի մինչև կյանքի վերջը»,-նշում է Էդուարդ Ղազարյանն ու ասվածը վերահաստատում իր գործունեությամբ։ Մինչ օր նա և՛ կրթության, և՛ գիտության մեջ է․ դասավանդում է երկու բուհում, վերապատրաստում ուսուցիչներին, հիմնադիր-խմբագիր է գիտական երեք ամսագրի՝ «Բնագետ», «Գիտության աշխարհում» և «Դպրոցականի գրադարանի մատենաշար»՝ բնագիտական առարկաների գծով։ Պրոֆեսորը հավատում է պատահականություններին և լիահույս է, որ մի օր այդ ամսագրերում երեխան մի բան կկարդա, կոգևորվի և կընտրի հենց այդ ուղին։

  • Лента
  • Close
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Հոգեւորականի Առաջնորդությունը Ժամանակն Է Ծնել

16-05-2024 | 11:50

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել
Երևանի Պետական Համալսարանում Տեղի Է Ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն Եւ Պարսից Լեզուն» Թեմայով Գիտաժողովը

16-05-2024 | 10:30

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
Բաքուն 5 Ամսով Երկարացրել Է Նաև Արցախի Նախկին Ղեկավարներից Մի Քանիսի Կալանքի Ժամկետը

16-05-2024 | 10:26

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը
Խաղաղության Պայմանագրում Պետք Է Լինի Արցախի Վերադարձը, Բաքվում Պահվող Գերիների Վերադարձը. Բագրատ Սրբազան

16-05-2024 | 08:37

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան
Գիտնականները Հայտնաբերել Են Բեթհովենի Խուլության Եւ Այլ Հիվանդությունների Անսպասելի Պատճառը

16-05-2024 | 07:57

Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը
Սլովակիայի Վարչապետի Վրա Կրակել Են 5 Անգամ

16-05-2024 | 07:55

Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 5 անգամ
Գիզայում Եգիպտական Բուրգերի Մոտ Հայտնաբերված L-Ի Տեսքով Խորհրդավոր Կառույցը Շփոթեցրել Է Գիտնականներին

16-05-2024 | 07:47

Գիզայում եգիպտական բուրգերի մոտ հայտնաբերված L-ի տեսքով խորհրդավոր կառույցը շփոթեցրել է գիտնականներին
Լեմկինի Ինստիտուտի Դատապարտող Հայտարարությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ծածուկ Ներգրավվածությունը Ցեղասպանության Ժխտողական Քաղաքականության Մեջ

15-05-2024 | 18:30

Լեմկինի ինստիտուտի դատապարտող հայտարարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ
Տեսանյութ. Չտեսա՞Ք, Որ Խփեց... Չէ, Չտեսա

15-05-2024 | 17:38

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա

Похожие новости

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

Новости

Calendar16-05-2024

Կիրանցում լարված իրավիճակ է

Новости

Calendar16-05-2024

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է

Официальные новости

Calendar16-05-2024

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-05-2024

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է

Новости

Calendar16-05-2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան

Международные новости

Calendar16-05-2024

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել

Новости

Calendar16-05-2024

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը

Образовательные новости

Calendar16-05-2024