
20-06-2025 | 15:21
Մհեր Ղանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար, կառավարության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մհեր Միհրանովիչ Ղանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է փաստաթղթում։
31-ամյա Ղանդիլյանը հունիսին թողել է Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնը։ Մայիսին սպորտի նոր նախարար է նշանակվել Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Միխայիլ Դեգտյարևը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Օլեգ Մատիցինին։