10-11-2025 | 13:49
Առանց միջուկային լիցքի հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկում է վերջերս իրականացրել ԱՄՆ բանակը նավատորմի հետ համագործակցությամբ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից: Այս հայտարարությունը տարածել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
«Այս փորձարկումը շարունակությունն էր մի քանի թռիչքային փորձարկումների, որոնց ընթացքում ընդհանուր հիպերձայնային օդանավը նպատակային հեռավորություններում հասավ գերձայնային արագությունների, և դա ցույց է տալիս, որ մենք կարող ենք այդ կարողությունը հանձնել մարտիկներին», - ասել է ԱՄՆ բանակի նախարար Քրիստին Ուորմութը:
Նշվում է, որ այս տարի սա արդեն All Up Round (AUR) համակարգի երկրորդ հաջող թռիչքային փորձարկումն էր և հեռահար հիպերձայնային զենքի համակարգի առաջին մարտական փորձարկումը՝ մարտկոցի կառավարման կենտրոնի և Transporter Erector արձակման կայանքի օգտագործմամբ, հայտնում է DW-ն։
www.news.am