CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ237

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան Վաշինգտոնում քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան Վաշինգտոնում քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան համատեղ կաշխատեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը հասնելու համար: Կողմերը հայտարարել են դրա մասին նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի 7-րդ նստաշրջանից հետո հրապարակած հայտարարության մեջ, ուր բազմաթիվ միջազգային և երկկողմանի հարցերի հետ մեկտեղ անդրադարձել են նաև Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում էր գտնվում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ով հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի ու ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստում նշված է. «Հարավային Կովկասի հարցում պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը հանձնառու են համատեղ աշխատել՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը, և համակարծիք են, որ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը»:

Նույն օրը մարտի 9-ին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով պետքարտուղար Բլինքենի ու արտգործնախարար Ֆիդանի միջև հանդիպմանը, հայտնել է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը Սիրիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղությանը հասնելու վերաբերյալ։ Պետքարտուղարը և արտգործնախարարը պայմանավորվել են խթանել առևտուրն ու ներդրումները Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև և վերահաստատել են, որ չնայած Ռուսաստանի անօրինական լայնածավալ ներխուժմանը Ուկրաինա, սևծովյան տարածաշրջանը պետք է մնա անվտանգ և ապահով։ Նրանք նաև ընդգծեցին ԱՄՆ-Թուրքիա Ֆուլբրայթ ծրագրի 75-ամյակը և ողջունեցին Շվեդիայի անդամակցությունը որպես ՆԱՏՕ-ի 32-րդ դաշնակից։ Նրանց հանդիպմամբ ավարտվեցին երկօրյա բարձր մակարդակի երկկողմ քննարկումները, որոնք անցկացվեցին ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի հովանու ներքո»։

«Ամերիկայի ձայն»

  • Լրահոս
  • Close
Դատարանի Որոշմամբ Apple-Ը Պետք Է Իռլանդիային 13 Միլիարդ Եվրո Վճարի Հարկային Խախտումների Համար

10-09-2024 | 17:55

Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
«13 Դասագիրք Չի Մտել Դպրոց» Արտահայտությունը Կապ Չունի Իրականության Հետ. Նախարարը Հերքեց Տարածվող Լուրերը

10-09-2024 | 16:40

«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ. Նախարարը հերքեց տարածվող լուրերը
Գարեգին 2-Րդը Հհ Իշխանության Ներկայացուցիչներին Հրավիրել Է Էջմիածնի Տաճարի Վերաօծմանը

10-09-2024 | 16:38

Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը
Spacex-Ը Polaris Dawn Առաքելությամբ Առաջին Անգամ Տիեզերք Է Ուղարկել Ոչ Պրոֆեսոնալ Տիեզերագնացների

10-09-2024 | 15:33

SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների
Կցանկանամ, Որ «Երևանյան Երկխոսություն» Համաժողովը Ցանի Երևանյան Համայնքի Սերմերը. Սամիր Սարան

10-09-2024 | 13:40

Կցանկանամ, որ «Երևանյան երկխոսություն» համաժողովը ցանի երևանյան համայնքի սերմերը. Սամիր Սարան
«Վահան Թեքեյան» Մրցանակաբաշխություն

10-09-2024 | 13:38

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն
Հայ-Ադրբեջանական Սահմանազատման Հանձնաժողովների Կանոնակարգն Ուղարկվել Է Հհ Սդ

10-09-2024 | 13:37

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ
Մահացել Է Կարեն Սվասյանը

10-09-2024 | 12:39

Մահացել է Կարեն Սվասյանը
Մայր Աթոռին Է Ընծայաբերվել Սուրբ Վլաս Եպիսկոպոս Սեբաստացու Մասունքը

10-09-2024 | 12:23

Մայր Աթոռին է ընծայաբերվել Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը
Իրանական Բալիստիկ Հրթիռների Փոխանցումը Ռուսաստանին Սպառնում Է Միջազգային Անվտանգությանը

10-09-2024 | 09:58

Իրանական բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին սպառնում է միջազգային անվտանգությանը
Իրանը Զանգեզուրի Միջանցքը Ռուսական Դավադրություն Է Որակել՝ Իրանի Սահմանը Փակելու Նպատակով

10-09-2024 | 09:56

Իրանը Զանգեզուրի միջանցքը ռուսական դավադրություն է որակել՝ Իրանի սահմանը փակելու նպատակով
Հայաստանում, Ըստ Ամենայնի, Ազգային-Պետական ​​Նախագծի Վերագործարկում Է Ընթանում. Մարկեդոնով

10-09-2024 | 09:54

Հայաստանում, ըստ ամենայնի, ազգային-պետական ​​նախագծի վերագործարկում է ընթանում. Մարկեդոնով
Ալիևը 2012 Թվականին Տարվա Կոռումպացված Պաշտոնյա Է Ճանաչվել. Occrp

10-09-2024 | 09:50

Ալիևը 2012 թվականին տարվա կոռումպացված պաշտոնյա է ճանաչվել. OCCRP
Օկուպացված Բերձորում Ադրբեջանցիները Մզկիթի Շինարարությունը Սկսել Էին Նախքան Եկեղեցու Ավերումը

10-09-2024 | 09:41

Օկուպացված Բերձորում ադրբեջանցիները մզկիթի շինարարությունը սկսել էին նախքան եկեղեցու ավերումը
Արամ Ա Վեհափառի Նախագահությամբ Քննարկվել Են Արցախահայության Իրավունքների Վերականգնմանն Առնչվող Հարցեր

10-09-2024 | 09:38

Արամ Ա Վեհափառի նախագահությամբ քննարկվել են արցախահայության իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր

Նմանատիպ լուրեր

Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար

Միջազգային լուրեր

Calendar10-09-2024

«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ. Նախարարը հերքեց տարածվող լուրերը

Լուրեր

Calendar10-09-2024

Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը

Լուրեր

Calendar10-09-2024

SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների

Միջազգային լուրեր

Calendar10-09-2024

Կցանկանամ, որ «Երևանյան երկխոսություն» համաժողովը ցանի երևանյան համայնքի սերմերը. Սամիր Սարան

Լուրեր

Calendar10-09-2024

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ

Լուրեր

Calendar10-09-2024

Մահացել է Կարեն Սվասյանը

Լուրեր

Calendar10-09-2024