CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ75

ՄԻԵԴ-ի միջոցով ստացվել են Բաքվում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ի միջոցով ստացվել են Բաքվում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու,  արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների, ինչպես նաև մի շարք այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջպետական գանգատներ են ներկայացվել և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և՛ Արդարադատության միջազգային դատարան։

2025 թվականի հունվար ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են վերը նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին:

Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. փետրվարի 27-ին ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմից ներկայացված դիրքորոշումների և տեղեկությունների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվության տրամադրում: Միաժամանակ, Դատարանի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն:

Վերոնշյալի համատեքստում հիշեցնում ենք, որ այս պահին ուժի մեջ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի,  դեկտեմբերի 11-ի և 23-ի, 2021 թվականի փետրվարի 17-ի, 2023 թվականի նոյեմբերի 21-ի և 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումները, որոնք ընդունվել են միջանկյալ միջոցի կիրառման ընթացակարգի շրջանակում և վերաբերում են, ի թիվս այլնի, գերեվարված անձանց, այդ թվում այս պահին Ադրբեջանում գտնվող աձանց իրավունքների պաշտպանությանը:

Շարունակում է նաև ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով Դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։ Միաժամանակ, իր 2022թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ Դատարանն արձանագրել և ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հանձնառությունն՝ ապահովելու 2021թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ սահմանված վերոնշյալ պարտավորությունների կատարումը Ադրբեջանում պահվող ցանկացած հայազգի անձի նկատմամբ:

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»,-ասված է հայտարարության մեջ։

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանական Իշխանությունների Համար Հայ Ռազմագերիները Պարզապես Խաղաքար Են

22-03-2025 | 22:09

Ադրբեջանական իշխանությունների համար հայ ռազմագերիները պարզապես խաղաքար են
Իրանը Կոչ Է Արել Իսլամական Պետություններին Անհապաղ Քայլեր Ձեռնարկել Իսրայելի Գործողությունների Դեմ

22-03-2025 | 22:04

Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
Սիրիան Պաշտոնապես Դիմել Է Ռուսաստանին Ասադին Արտահանձնելու Խնդրանքով

22-03-2025 | 16:32

Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով
Հայաստանի, Ռուսաստանի Եւ Ադրբեջանի Միջև Եռակողմ Համաձայնագրերի Ողջ Շարքը Արդիական Է Մնում. Կոպիրկին

22-03-2025 | 12:22

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում. Կոպիրկին
Թրամփը Խոստացել Է, Որ Ռուսաստանի Եւ Ուկրաինայի Միջև «Շատ Շուտով» Ամբողջական Զինադադար Կհաստատվի

21-03-2025 | 21:46

Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվի
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը Հանդես Է Եկել Հայ Գերիներին Անհապաղ Ազատ Արձակելու Պահանջով

21-03-2025 | 21:44

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
Ադրբեջանը Նոր Պահանջներ Է Ներկայացրել Հայաստանին

21-03-2025 | 14:55

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Շնորհակալություն Հայտնել Թուրք Գործընկերներին Այս Մարդասիրական Առաքելության Հետ Համագործակցության Համար. Կոստանյան

21-03-2025 | 14:31

Շնորհակալություն հայտնել թուրք գործընկերներին այս մարդասիրական առաքելության հետ համագործակցության համար. Կոստանյան
Ռդ Ագն Հատուկ Ներկայացուցիչը Պատրաստ Է Տարածաշրջան Գալ Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խորհրդակցությունների Համար. Զախարովա

21-03-2025 | 12:26

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը պատրաստ է տարածաշրջան գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցությունների համար. Զախարովա
Շահագործելով Պատերազմի Ուրվականը…

21-03-2025 | 12:17

Շահագործելով պատերազմի ուրվականը…
Հայաստանը Մակ-Ում Կունենա Պաշտպանության Հարցերով Կցորդ

20-03-2025 | 15:12

Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ
Հայաստանը Մի Քանի Օրով Բացում Է Թուրքիայի Հետ Սահմանի «Մարգարա» Անցակետը

20-03-2025 | 13:33

Հայաստանը մի քանի օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Եթե Ադրբեջանը Հարձակում Գործի, Մենք Կպաշտպանենք Հայաստանի Տարածքը. Ախ Քարտուղար

20-03-2025 | 13:26

Եթե Ադրբեջանը հարձակում գործի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը. ԱԽ քարտուղար
Հակակոռուպցիոն Կոմիտեին Նոր Նախագահ Ունի

20-03-2025 | 11:49

Հակակոռուպցիոն կոմիտեին նոր նախագահ ունի
Փաշինյանն Ալիևին Առաջարկում Է Սկսել Խորհրդակցություններ Խաղաղության Համաձայնագրի Համաձայնեցված Նախագծի Ստորագրման Շուրջ

20-03-2025 | 11:44

Փաշինյանն Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ

Նմանատիպ լուրեր