
22-03-2025 | 22:09
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն․ հայտնում են կառավարության լրատվականից:
Լրատվականից նաեւ հայտնում են, որ գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը:
Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն հայտնում: