14-10-2024 | 14:26
Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող միգրանտները ստիպված կլինեն ռուսաց լեզվի բանավոր քննություն հանձնել։
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը և «Ռոսոբրնադզոր»-ն աջակցել են աշխատանքի թույլտվության կամ արտոնագրի համար դիմած օտարերկրացիների համար ռուսաց լեզվի բանավոր քննության ներդրման նախաձեռնությանը:
Նախկինում միգրանտները գրավոր քննություն էին հանձնում ռուսաց լեզվից՝ թեստի տեսքով՝ աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր ստանալու համար։