19-05-2024 | 18:34
Կրեմլը, ըստ երևույթին, կրկին ակտիվացնում է ռեֆլեկտիվ վերահսկողության իր արշավը՝ ուղղված Արևմուտքում իր ուզած որոշումները կայացնելուն, գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր վերջին զեկույցում։ Դրան հասնելու համար Մոսկվան օգտագործում է միջուկային սպառնալիքներն ու դիվանագիտական մանիպուլյացիաները։
Ռեֆլեկտիվ կառավարումը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի գործիքակազմի հիմնական տարրն է, կարծում է ISW-ն: Սա նպատակաուղղված հռետորաբանության և տեղեկատվական գործողությունների մարտավարություն է, որի նպատակն է ստիպել հակառակորդին կամավոր ձեռնարկել Ռուսաստանին ձեռնտու գործողություններ։
Ռուսաստանը Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժման ողջ ընթացքում կիրառել է միջուկային հարվածներ հասցնելու սպառնալիքը՝ ստիպելու Արևմուտքին դադարեցնել կամ սահմանափակել ռազմական աջակցությունն Ուկրաինային:
Այս մարտավարություն ISW-ն անվանում է ռուսական ռեֆլեքսային վերահսկողության ձև: Մինչ այս միջուկային հռետորաբանության շրջանակներում զորավարժություններ են անցկացվում, ISW-ն գնահատում է, որ Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայում կամ այլուր մարտի դաշտում շատ քիչ հավանական է: