
11-07-2025 | 15:46
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։
Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դատական նիստից հետո հայտարարել են նրա փաստաբանները։
Կալանքի միջնորդությունը դռնփակ քննվել է հունիսի 28-ի ողջ գիշերվա ընթացքում։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։
Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունիսի 17-ին։
www.armenpress.am