CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ25

Մինչ սեպտեմբերի 19-ի արցախյան պատերազմը, ԱՄՆ, ՌԴ և ԵՄ պատվիրակները հանդիպել են Ստամբուլում

Մինչ սեպտեմբերի 19-ի արցախյան պատերազմը, ԱՄՆ, ՌԴ և ԵՄ պատվիրակները հանդիպել են Ստամբուլում

ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը հաստատել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ օրեր առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ բարձարստիճան դիվանագետները հանդիպել են Թուրքիայում:

Իր պատասխանում ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է.

«Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը միտված էր լուծելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրատապ կարիքների հարցը: Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է կողմերին օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Politico» թերթը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա սկսելուց մի քանի օր առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի կարգով արտահերթ բանակցություններ են վարել. դրանք տեղի են ունեցել Թուրքիայում:

Բանակցություններին քաջատեղյակ բարձրաստիճան դիվանագետը Politico-ին ասել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում: Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել Արցախի իննամսյա շրջափակմանը վերջ դնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի շրջանակում:

Հանդիպմանն ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցով ԱՄՆ ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ի կողմից եղել է Հարավային Կովկասում միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՌԴ-ի կողմից՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով ՌԴ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը:

  • Լրահոս
  • Close
Օ’Բրայենը Գովել Է Փաշինյանին

28-11-2023 | 18:11

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին
Հայտնի Է, Թե Ինչու Են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամն Դեսպանները Կանչվել Ադրբեջանի Ագն

28-11-2023 | 18:10

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ
Խավիեր Միլեյը Պատրաստվում Է Հուդայականություն Ընդունել

28-11-2023 | 17:12

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել
Պատրաստ Ենք Անկլավները Վերադարձնել Ադրբեջանին

28-11-2023 | 16:21

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին
«Բարի Լույս» Հաղորդման Անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի Ցուցադրությանը (Տեսանյութ)

28-11-2023 | 15:14

«Բարի լույս» հաղորդման անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի ցուցադրությանը (տեսանյութ)
Новая Ставка Пашиняна

28-11-2023 | 14:12

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА
Կխմկ-Ն Այցելել Է Ադրբեջանում Ապօրինի Պահվող Հայերին

28-11-2023 | 13:00

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
Ալիևը Թույլ Է Տվել, Որ Ջեյմս Օ՛Բրայենը Դեկտեմբերին Այցելի Ադրբեջան

28-11-2023 | 11:58

Ալիևը թույլ է տվել, որ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան
Ռաիսին Ու Էրդողանն Այսօր Կհանդիպեն

28-11-2023 | 11:44

Ռաիսին ու Էրդողանն այսօր կհանդիպեն
Մայր Աթոռի «Վաչե Եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի Տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հանձնեց Պատմական Գիտությունների Թեկնածուի Կոչման Վկայագիրը

28-11-2023 | 11:23

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
Բլինքենը Զանգել Է Փաշինյանին Ու Ալիևին

28-11-2023 | 10:46

Բլինքենը զանգել է Փաշինյանին ու Ալիևին
Հաջորդ Հանդիպումը՝ Վրաստանում

27-11-2023 | 22:16

Հաջորդ հանդիպումը՝ Վրաստանում
Թուրքական Համաժամանակյա Դասեր՝ Հայաստանին

27-11-2023 | 20:12

Թուրքական համաժամանակյա դասեր՝ Հայաստանին
Գազայում Հրադադարը Կերկարացվի

27-11-2023 | 19:51

Գազայում հրադադարը կերկարացվի
Ամն Պետդեպը Չի Մեկնաբանել Լավրովի Եւ Բլինկենի Միջև Հնարավոր Շփումը

27-11-2023 | 19:20

ԱՄՆ պետդեպը չի մեկնաբանել Լավրովի և Բլինկենի միջև հնարավոր շփումը

Նմանատիպ լուրեր

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին

Պաշտոնական լուրեր

Calendar28-11-2023

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023