18-09-2024 | 14:42
Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից. հայտնում են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Տեղական ժամանակով 09։36-ին ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Երևանի ժամանակով 13:00-ին օդանավը կվերադառնա Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին»,– ասացին ՔԱԿ–ից: