08-12-2024 | 15:58
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահի հետ Նոյեմբերի 12-ին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները:
Առանձնանշվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական հասարակության ներգրավվածության ավելացումը: Արարատ Միրզոյանը և Օլլե Բուրելը մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների կարևորության, ժամանակակից պայմաններում ժողովրդավարության խթանման ճանապարհին առկա մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում և մակարդակներով ակտիվ փոխգործակցության հրամայականը:
Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը Օլլե Բուրելի ուղղեկցությամբ կարճատև շրջայց է կատարել քաղաքային խորհրդի՝ պատմական նշանակության շենքում:
ՀՀ ԱԳՆ