
10-07-2025 | 15:36
Այսօր, երբ եկեղեցու դեմ դուրս եկած իրավապահները ներխուժել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգ Սրբազանն ու Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հայտարարեցին՝ մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ են պաշտպանելու եկեղեցին, իսկ իրավապահները պատրա՞ստ են մինչև արյան վերջին կաթիլը պահել հայրենիքը։
«Գիտեմ՝ բոլորդ էլ պարզ ընտանիքից եք, ուղղակի աշխատանք չունեք, մտել եք՝ փող աշխատեք»,- եկեղեցի ներխուժած ոստիկաններին ասաց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, իսկ նրանք ամոթից գլուխներն էին կախել։
Գևորգ Սրբազանն էլ հուզվել էր, զարմացած էր՝ ո՞նց են իրավապահները կատարում այս հրամանը։
Տեր Զարեհը հայտարարեց. «Ինչի՞ համար է այս ամենը, տղե՜րք, մկրտել ենք ձեր երեխաներին, թաղել ենք ձեր տատերին, պապերին, ծնողներին, ձեզ պսակել ենք, հետո ո՞վ պետք է անի՝ մոլլա՞ն, ո՞նց եք վաղն ամեն մեկդ ձեր գյուղում, ձեր քաղաքում նայելու ձեր քահանայի աչքերի մեջ, ո՞նց եք մտնելու եկեղեցի, որ խաչակնքվեք»։
Տեր Զարեհն ասաց՝ «Մարմինս սպանեք, բայց հոգիս կզորանա»։
www.aysor.am