
10-07-2025 | 15:36
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի բռնած գիծը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ուղղությամբ ամենաբացասական հետևանքները կունենա հանրապետության ինքնիշխանության և անվտանգության համար. ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Մոլդովայի ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը, որն ուղղված է չեզոք կարգավիճակից հեռանալուն, ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը և պատմական կապերի խզմանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ, ամենաբացասական հետևանքները կունենան Մոլդովայի ինքնիշխանության, անվտանգության և հասարակության համար։ Պետք է հաշվի առնել Մոլդովայի տնտեսական վիճակը»,- նշել է դիվանագետը:
Բացի այդ, նա նաև հավելեց, որ դա շատ լավ հասկանում են Մոլդովայի քաղաքացիները։