CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ45

Մոլեգնող պատերազմը եւ մոտեցող վտանգները

Մոլեգնող պատերազմը եւ մոտեցող վտանգները

Մեր ժողովրդի հատկապես հայաստանյան հատվածում առնվազն մինչեւ 44-օրյա պատերազմը մակերեսային եւ թյուր կարծիք էր տիրում Իսրայելի նկատմամբ: Հայաստանաբնակների աշխարհընկալումներում այդ պետությունը համարվում էր մեզ համար էտալոնային, օրինակելի ոչ միայն պաշտպանական, այլեւ ներքին կարգուսարքի, ժողովրդավարական ինստիտուտների առկայության պատճառով: Այդ տպավորությունը եթե գալիս էր Սովետի օրերից, երբ Կենտրոնը արաբեւիսրայելյան հակամարտության մեջ միշտ դիրքավորվել էր արաբների՝ Եգիպտոսի, Սիրիայի եւ Լիբանանի կողքին՝ ընդդեմ Իսրայելի ու նրա գլխավոր պաշտպան Մ. Նահանգների, այսինքն՝ տեղավորվում էր Սառը պատերազմի աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, ապա Խ. Միության կազմաքանդումից հետո լուրջ փոփոխություն չկրեց, այլ, թերեւս, դարձավ ավելի կոնկրետ ու տեսանելի: Հատկապես ինչ վերաբերում է միջպետական հարաբերությունների սառնությանը, պայմանավորված Թել Ավիվ-Բաքու հարաբերությունների ջերմությամբ, ինչպես նաեւ Ցեղասպանության հարցում Քնեսեթի եւ ընդհանրապես հրեական շրջանակների խանդոտ վերաբերմունքով:

Նպատակս Հայաստան-Իսրայել հարաբերությունների մանրամասնություններին անդրադառնալը չէ, այլ՝ Իսրայել պետության չհայտարարված, բայց բացահայտ թշնամության հետագա դրսեւորումների վտանգավորության մատնանշումը, նկատի ունենալով այս օրերին մոլեգնող նոր պատերազմը պաղեստինցի արաբների ու հրեաների միջեւ: Հաշվի առնելով նաեւ վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարությունը, թե իր երկիրը այս պատերազմը հաղթելուց հետո փոխելու է Միջին Արեւելքի քարտեզը…

Անշուշտ Իսրայելը մեզ տալիս է էտալոնային օրինակներ հատկապես պաշտպանության ասպարեզում: Օրինակելի է հատկապես այդ երկրի հիմնարար սկզբունք հանդիսացող՝ «Էրեց Յիզրայել շլեմա» («Իսրայելի սուրբ հողը») միայն սեփական ուժերով պաշտպանելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է հրեական պետության մյուս հատկանիշներին՝ դրանք մեզ համար չեն: Ավելին՝ մեզ պետք չեն: Այդ երկիրը նկրտումներով ծավալապաշտական եւ բովանդակությամբ ցեղապաշտական է: Որպես անկախ պետություն ձեւավորվել է 1948 թ.ին՝ անգլիական բանակի սպայակույտին Երուսաղեմի King David հյուրանոցում ոչնչացնելու գործողությամբ, Խան Յունիսում պաղեստինցիների ահավոր ջարդով, բնիկ արաբներին բռնագաղթի ենթարկելով, չխնայելով նաեւ քրիստոնյա արաբներին ու Եղեռնից մազապուրծ հայերին: Ու բնավ պատահական չէ, որ Բեն Գուրիոնից եւ Գոլդա Մեիրից հետո Իսրայելը ղեկավարվեց Լեհաստանից ներգաղթած ահաբեկչական «Իրգուն» կազմակերպության անդամների Մենախիմ Բեգինի, Շամիրի եւ Արիել Շարոնի նման արյունարբու վարչապետների կողմից, որոնք դրժեցին այդ պետության հիմնադիր Բեն Գուրիոնի տեսլականը՝ հրեական պետությունը տարածաշրջանին բերելու է խաղաղության եւ քաղաքակրթության մթնոլորտ: Բացառություն կազմեց, հետագայում, Յիցհակ Ռաբինը, որին սպանեցին արմատական հրեաները՝ «մեկ երկիր՝ երկու պետություն» ծրագրին եւ արաբների հետ համակեցության գաղափարին նրա կողմ լինելու պատճառով:

Այդ վարչապետներից ամենից արյունարբուն եղել է Շարոնը, որը 1982 թ.ին Լիբանանը հարավից մինչեւ Բեյրութի արեւմտյան շրջանը գրավելուց հետո պաղեստինյան գաղթակայաններից Սաբրա-Շաթիլայում մեկ օրում սպանել տվեց շուրջ 3600 մարդ՝ կին, երեխա, ծերունի:
Միլիոնավոր պաղեստինցիների գաղթական դարձնելուց հետո Իսրայելը հետեւողականորեն շարունակել է նրանց «ահաբեկիչ» անվանելով ոչնչացնելու քաղաքականությունը տարբեր երկրներում:  Բնական է, որ վերջինները վրեժխնդրական ակտեր են կատարել, երբեմն շատ քստմնելի ահաբեկչություններ, ինչպիսին էր Բեռլինի օլիմպիական խաղերին մասնակցող ավելի քան 60 մարզիկների ահավոր սպանդը:

Իսկ հիմա՝ նոր պատերազմ՝ անակնկալ, բայց ոչ պատահական: Գազան՝ աշխարհում ամենամեծ բացօթյա բանտը, շուրջ 2,5 միլիոն բանտարկյալներով: Անշուշտ դրանից պիտի օգտվեր ՀԱՄԱՍ շարժումը, պաղեստինցի ժողովրդի մեջ իր դիրքը ուժեղացնելու եւ արաբական 21 երկրների մեջ դիմադրության միակ ազատամարտիկի իր կարգավիճակը հաստատելու համար: Փոխադարձ ջարդեր, ահաբեկչություններ, ամբողջ շրջանը դժոխքի վերածող: Առաջին ընկրկումից հետո իսրայելական ամբողջ զինուժը նորից ոտքի վրա է՝ կրկին պատժելու, հրեա-պաղեստինցի (Հին կտակարանի փղշտացիներ) 2500-ամյա հակամարտության թեժացում, որը, վստահաբար, տարածվելու եւ մոտենալու է մեր սահմաններին, ինչի դիմաց մեր ներկա անլուրջ կառավարությամբ եւ անզոր դարձած ուժերով կարող ենք կրկին ոտքի կոխան դառնալ:

Գոնե այս անգամ կարո՞ղ ենք զգաստանալ, դիմակայել արեւելքից, հարավից եւ արեւմուտքից մոտեցող վտանգները:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ազգ» շաբաթաթերթ

  • Լրահոս
  • Close
Նատօ-Ն Ողջունում Է Հայաստանի Եւ Ադրբեջանի Համատեղ Հայտարարությունն Ու Վճռականորեն Աջակցում Է Նրանց Միջև Հարաբերությունների Կարգավորմանը. Կոլոմինա

08-12-2023 | 16:45

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն ու վճռականորեն աջակցում է նրանց միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա
Ողջունում Ենք Հայաստանի Եւ Ադրբեջանի Պայմանավորվածությունը. Ռդ Ագն

08-12-2023 | 16:44

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիան Վնասում Է Հայաստանին. Էրդողան

08-12-2023 | 16:43

Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան
Առաջիկայում Կտեսնենք Այս Քայլերի Շարունակությունը

08-12-2023 | 11:59

Առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը
Բորելը Ողջունել Է Հայաստանի Ու Ադրբեջանի Համատեղ Քայլը

08-12-2023 | 11:25

Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ քայլը
Արմեն Գրիգորյանը Լոնդոնում Է

08-12-2023 | 11:16

Արմեն Գրիգորյանը Լոնդոնում է
Պետդեպը Ողջունում Է 34 Ձերբակալվածների Ազատ Արձակումը. Միլլեր

08-12-2023 | 11:07

Պետդեպը ողջունում է 34 ձերբակալվածների ազատ արձակումը. Միլլեր
Ադրբեջանն Ազատ Է Արձակում 32 Հայ Զինծառայողի, Հայաստանը՝ 2 Ադրբեջանցի Զինծառայողի․ Երկու Երկրները Համատեղ Հայտարարություն Են Տարածել

07-12-2023 | 23:30

Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի․ երկու երկրները համատեղ հայտարարություն են տարածել
Մոսկվայում Կայացել Են Պուտին-Ռաիսի Բանակցությունները․ Կողմերը Գնահատել Են Ռուս-Իրանակական Հարաբերությունները

07-12-2023 | 20:53

Մոսկվայում կայացել են Պուտին-Ռաիսի բանակցությունները․ կողմերը գնահատել են ռուս-իրանակական հարաբերությունները
Հայաստանի Եւ Ադրբեջանի Արտգործնախարարները Կմասնակցեն Բրյուսելյան Գագաթնաժողովին

07-12-2023 | 20:07

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին
Ադրբեջանի Ընդդիմությունը Վրդովված Է՝ Ալիևը Կեղծելու Է Ընտրությունները

07-12-2023 | 18:19

Ադրբեջանի ընդդիմությունը վրդովված է՝ Ալիևը կեղծելու է ընտրությունները
Ռաիսին Մոսկվայում Է

07-12-2023 | 18:18

Ռաիսին Մոսկվայում է
Լոնդոնը Ագն Է Կանչել Ռուսաստանի Դեսպանին

07-12-2023 | 18:17

Լոնդոնը ԱԳՆ է կանչել Ռուսաստանի դեսպանին
Փետրվարի 7-Ին Ալիևին Նորից Են Ընտրելու Ադրբեջանի Նախագահ

07-12-2023 | 14:44

Փետրվարի 7-ին Ալիևին նորից են ընտրելու Ադրբեջանի նախագահ
Ռուսական Ալիքների Փակման Հարց Չի Քննարկվում, Ամեն Ինչ Կախված Է Կոնսուլտացիաներից

07-12-2023 | 13:35

Ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից

Նմանատիպ լուրեր

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն ու վճռականորեն աջակցում է նրանց միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-12-2023

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-12-2023

Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ քայլը

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Արմեն Գրիգորյանը Լոնդոնում է

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Պետդեպը ողջունում է 34 ձերբակալվածների ազատ արձակումը. Միլլեր

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023