22-01-2025 | 14:32
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան անում է և անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։
«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման, խաղաղության պայմանագրի կնքման և Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմնակիցը։ Մենք նաև հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև նոր հիմքերի վրա կապերի համակողմանի զարգացման օգտին»,- հայտարարել է Գալուզինը։
Վերջինս նաև ընդգծել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2023 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարևորությունը։
www.armenpress.am