04-12-2024 | 21:56
Մոտ 1 հազար հրեա դիմել է Լիտվային՝ պահանջելով փոխհատուցում վճարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենցից խլված անշարժ գույքի դիմաց, որը չի կարող վերադարձվել։ Այս մասին հայտնում է BNS գործակալությունը։
«Լիտվայի կողմից ստեղծված Բարի կամքի հիմնադրամը ստացել է 951 դիմում՝ պետության և նացիստական օկուպացիոն իշխանությունների անօրինական գործողությունների հետևանքով կորցրածը փոխհատուցելու պահանջով», - ասվում է հաղորդման մեջ։
Դիմումները պետք է քննվեն սահմանված ձևին դրանց համապատասխանության հարցով նաև փոխհատուցման հանձնաժողովում, ինչից հետո հիմնադրամի խորհուրդը որոշում կկայացնի։ Իրավական ձևականությունները պետք է ավարտվեն մինչև նոյեմբերի 1-ը։
Ինչպես նշել է հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ինդրե Ռուտկաուսկայտեն, սրանից հետո պարզ կդառնա, թե ինչ գումարի հավակնություն ունեն դիմողները։ Փոխհատուցման նպատակով պետությունը նախատեսել է առնվազն 5 միլիոն եվրո, բայց առավելագույնը 10 միլիոն եվրո։