CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ53

Մուրճը և խաչը

Մուրճը և խաչը

Մուրճը կարող է օգտակար գործիք լինել, երբ մարդիկ մեխ են խփում կամ, օրինակ, քանդակ են կերտում: Բայց, երբ մուրճը հայտնվում է հանրահավաքում՝ որպես որոշակի քաղաքական գործելակերպի խորհրդանիշ, դա նշանակում է միայն մի բան. երկրի քաղաքացիները բաժանվում են երկու մասի՝ նրանք, ովքեր խփում են մարդկանց գլխին (թող լինի փոխաբերական իմաստով), եւ նրանք, ում գլխին պետք է խփել: Ինչ բնութագիր ուզում եք՝ տվեք այդ երկու տեսակներին:
 Մի կողմից՝ «նախկիններ», «թալանչիներ», «Ռուսաստանի գործակալներ», մյուս կողմից՝ «ժողովուրդ», «հպարտ քաղաքացիներ»: Կարեւորը անունները չեն, կարեւորը գործառույթներն են. «մերոնք»՝ նրանք են (այդ թվում տարբեր «բերետները»), ովքեր զինված են մուրճով, «պողպատե մանդատով», եւ «նրանք», ում դեմ այդ մուրճը պետք է կիրառվի: 2021 թվականին առնվազն 680 հազար մարդու համար 100 անգամ ավելի հետաքրքիր էր այդ՝ «գլխին զարկելու» գործընթացը, քան փորձանքի մեջ հայտնված 150 հազար հայրենակիցների ճակատագիրը: Հունարեն «diabolos» բառը բաղկացած է երկու մասից. «dia», այսինքն՝ «մեջով», «մեջտեղով», որն այս համատեքստում ունի բաժանելու իմաստը, «ballain»` գցել, շպրտել (այստեղից՝ «բալիստիկա» բառը):

Ի՞նչը կարող է հաղթահարել այդ բաժանումը: Բնականաբար, խաչը՝ որպես սիրո խորհրդանիշ: Արդյո՞ք պատմության ընթացքում խաչը միշտ այդ դերն է կատարել: Իհարկե՝ ոչ: Խաչով էլ են մարդկանց գլխին խփել (ուղիղ եւ փոխաբերական իմաստով): 
Ավելին՝ այսօր ռուս ուղղափառ եկեղեցին, պատրիարք Կիրիլի ղեկավարությամբ, օգտագործում է խաչը՝ իր երկրի սանձազերծած հանցավոր պատերազմն արդարացնելու համար: Բայց խաչի իրական գործառույթը սերն է, որը, հիշեցնեմ, ոչ թե զգացմունք է, այլ մարդու ձգտումն է «ամբողջական» (արժանապատիվ, integrative) լինելու, նախ՝ իր մեջ, հետո՝ աշխարհի հետ: Դա ներքին վստահությունն է, խաղաղությունը: 
Փաշինյանն ուզում է «խաղաղության դարաշրջան» բացել՝ երկրի ներսում պառակտում եւ փոխադարձ ատելություն հրահրելով: Այդպես մենք ոչ մի խաղաղության չենք հասնի: Բայց այլ կերպ Փաշինյանը չի կարող՝ նրա ամբողջ իշխանությունը հիմնված է երկպառակությունների վրա: Նա, մասնավորապես, երբեք չի փորձի հարթել հարաբերությունները եկեղեցու հետ: Ընդհակառակը՝ սրելու է, «վրա է քշելու»:
 Դրա պատասխանը պետք է լինի «ասիմետրիկ»՝ հայ ժողովրդի, Հայաստանի բոլոր քաղաքացիների (այդ թվում՝ Փաշինյանի կողմնակիցների) «հավաքական ուժը» մեկտեղելով: Արդյոք ա՞յս շարժումը, թե՞ մեկ ուրիշը կկարողանա առողջացնել հասարակական մթնոլորտը՝ առայժմ պարզ չէ, բայց ելքը դա՛ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» 
 

  • Լրահոս
  • Close
Գերմանիայի Կանցլերն Ասել Է, Որ Կցանկանար Զրուցել Պուտինի Հետ

15-06-2024 | 22:54

Գերմանիայի կանցլերն ասել է, որ կցանկանար զրուցել Պուտինի հետ
Երվանդ Քոչարի Թողած Ժառանգությունը Հայաստանյան Մշակույթը Բարձրացնում Է Համաշխարհային Մակարդակի

15-06-2024 | 22:46

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի
Մայր Աթոռում Կատարվեց Սարկավագների Ընծայման Կարգը

15-06-2024 | 22:37

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
Ախալքալաքում Վրացերենի Իմացությունը Դեռ Մարտահրավեր Է

15-06-2024 | 22:33

Ախալքալաքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է
Վրաստանի Կեկելիձեի Ձեռագրերի Ինստիտուտի Տնօրեն Ներկայացրել Է Վրաստանում Պահվող Հայկական Ձեռագրերի Մասին Նյութեր

15-06-2024 | 22:31

Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր
Հունիսի 17-Ին՝ Ժամը 18։30-Ին, Բաղրամյան-Դեմիրճյան Խաչմերուկում Հանրահավաք Է Լինելու

15-06-2024 | 19:37

Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաք է լինելու
Անահիտ Մանասյանը Հեռախոսազրույց Է Ունեցել Երևանում Բողոքի Ակցիայի Ժամանակ Ձեռքի Եւ Մարմնի Այլ Հատվածներում Վնասվածքներ Ստացած Եսայի Քարամյանի Կնոջ Հետ

15-06-2024 | 09:19

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
Չինաստանը Խիստ Դժգոհություն Է Հայտնել Թուրքիային

15-06-2024 | 08:09

Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային
Թուրքիան Որոշել Է Փակել Չինական Մեքենաների Շուկան

15-06-2024 | 08:08

Թուրքիան որոշել է փակել չինական մեքենաների շուկան
Հհ Ագն-Ն Բողոքի Նոտա Է Հղել Բելառուսին

14-06-2024 | 16:32

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին
Խաչատրյանի Անվան 20-Րդ Միջազգային Մրցույթում Առաջին Մրցանակը Ստացել Է Ճապոնիան Ներկայացնող Ջութակահար Տոմոտակա Սեկին

14-06-2024 | 14:42

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին
Դատապարտում Ենք Հունիսի 12-Ին Հհ Ազգային Ժողովում Տեղի Ունեցած Զազրելի Քաշքշուկը. Ֆիլմադրողների Համահայկական Ֆեդերացիա

14-06-2024 | 11:36

Դատապարտում ենք հունիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած զազրելի քաշքշուկը. Ֆիլմադրողների Համահայկական Ֆեդերացիա
Թրամփը Հայտարարել Է Պուտինի Հետ Լավ Հարաբերությունների Մասին

14-06-2024 | 11:33

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին
Բայդենն Ասել Է, Որ Ամն-Ը Հավանություն Չի Տվել Իր Զենքով Ռուսական Տարածքի Խորքերը Հարվածելուն

14-06-2024 | 11:31

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը հավանություն չի տվել իր զենքով ռուսական տարածքի խորքերը հարվածելուն
Հայ Երաժիշտները Մասնակցում Են Moscow Jazz Festival-Ին

14-06-2024 | 10:44

Հայ երաժիշտները մասնակցում են Moscow Jazz Festival-ին

Նմանատիպ լուրեր

Գերմանիայի կանցլերն ասել է, որ կցանկանար զրուցել Պուտինի հետ

Միջազգային լուրեր

Calendar15-06-2024

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի

Մշակութային լուրեր

Calendar15-06-2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Լուրեր

Calendar15-06-2024

Ախալքալաքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է

Լուրեր

Calendar15-06-2024

Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր

Մշակութային լուրեր

Calendar15-06-2024

Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաք է լինելու

Լուրեր

Calendar15-06-2024

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ

Լուրեր

Calendar15-06-2024

Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային

Միջազգային լուրեր

Calendar15-06-2024