CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ57

Մրցանակս նվիրում եմ արցախցիներին. Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմը Լայպցիգում արժանացել է «Արծաթե աղավնու»

Մրցանակս նվիրում եմ արցախցիներին. Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմը Լայպցիգում արժանացել է «Արծաթե աղավնու»

Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմը մասնակցել է Վավերագրական ֆիլմերի ամենահին՝ Լայպցիգի փառատոնին և  «լավագույն ֆիլմ» անվանակարգում արժանացել  «Արծաթե աղավնի» մրցանակին։  

Ֆիլմը հայ-ֆրանսիական համարտադրություն է։

«Հինգ տարի աշխատեցի այս ֆիլմի վրա, ինչը տեւական եւ բարդ աշխատանք էր, բայց ամեն դեպքում զուգադիպեց այն ժամանակահատվածի հետ,  երբ այս իրավիճակն է Հայաստանում, ու  փառատոնի տոնը ամբողջությամբ չեմ կարողանում վայելել, զգալ: Մյուս կողմից էլ մտածում եմ, որ սա եւս մի եվրոպական հարթակ է՝ ներկայացնելու ասելիքդ, հավելյալ հնարավորություն՝ մեր նպատակներին ծառայեցնելու համար: Հատկապես հիմա, երբ տեսնում ենք, թե ինչպես է եվրոպական քաղաքականությունը պաշտպանում դիկտատորներին, նման հարթակները միջոց են, որպեսզի եվրոպական հասարակության հետ կինոյի լեզվով խոսես»,- պատմեց կինոռեժիսորը։

Հովհաննեսը Լայպցիգի փառատոնի բեմից իր ելույթում ասել է.

«Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմիս  «Արծաթե աղավնին» նվիրում եմ Արցախի Հանրապետության ուժեղ ժողովրդին, որին Ադրբեջանը, սովամահ անելով, 9 ամիս պաշարման մեջ է պահել ու 20 օր առաջ հարձակվել, ենթարկել ցեղասպանության ու էթնիկ զտման։ Եվ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանին, որին առևանգել են Կարմիր Խաչի մեքենայից։ Նա  մեն-մենակ, անօգնական այժմ պահվում է Ադրբեջանի բռնապետական բանտում։

Կասկած չունեմ, որ հայերի ու բախտակից ժողովուրդների արժանապատվությունը կվերականգնվի, արդարությունը վաղ, թե ուշ կհաղթի, ու կհաղթահարվի ինքնության այս ճգնաժամը։

«Սիրունիկն ու փաստաբանը» ֆիլմի  համար շնորհակալ եմ ֆրանսիական «Սանոսի» արտադրությանը, ֆիլմերի զարգացման «Եվրասիադոկ» ծրագրին, Թբիլիսիի «Սինեդոկ» փառատոնին, Լայպցիգի փառատոնին և, անշուշտ, ֆիլմի հերոսներին՝ Հասմիկին, Գարիկին ու Լևոնին»։

  • Լրահոս
  • Close
Անհրաժեշտ Է Միջազգային Երաշխիքների Ներքո Կյանքի Կոչել Լղ-Ից Տեղահանվածների Վերադարձի Իրավունքը. Հունաստանում Հհ Դեսպան

28-11-2023 | 20:22

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան
Օ’Բրայենը Գովել Է Փաշինյանին

28-11-2023 | 18:11

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին
Հայտնի Է, Թե Ինչու Են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամն Դեսպանները Կանչվել Ադրբեջանի Ագն

28-11-2023 | 18:10

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ
Խավիեր Միլեյը Պատրաստվում Է Հուդայականություն Ընդունել

28-11-2023 | 17:12

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել
Պատրաստ Ենք Անկլավները Վերադարձնել Ադրբեջանին

28-11-2023 | 16:21

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին
«Բարի Լույս» Հաղորդման Անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի Ցուցադրությանը (Տեսանյութ)

28-11-2023 | 15:14

«Բարի լույս» հաղորդման անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի ցուցադրությանը (տեսանյութ)
Новая Ставка Пашиняна

28-11-2023 | 14:12

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА
Կխմկ-Ն Այցելել Է Ադրբեջանում Ապօրինի Պահվող Հայերին

28-11-2023 | 13:00

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
Ալիևը Թույլ Է Տվել, Որ Ջեյմս Օ՛Բրայենը Դեկտեմբերին Այցելի Ադրբեջան

28-11-2023 | 11:58

Ալիևը թույլ է տվել, որ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան
Ռաիսին Ու Էրդողանն Այսօր Կհանդիպեն

28-11-2023 | 11:44

Ռաիսին ու Էրդողանն այսօր կհանդիպեն
Մայր Աթոռի «Վաչե Եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի Տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հանձնեց Պատմական Գիտությունների Թեկնածուի Կոչման Վկայագիրը

28-11-2023 | 11:23

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
Բլինքենը Զանգել Է Փաշինյանին Ու Ալիևին

28-11-2023 | 10:46

Բլինքենը զանգել է Փաշինյանին ու Ալիևին
Հաջորդ Հանդիպումը՝ Վրաստանում

27-11-2023 | 22:16

Հաջորդ հանդիպումը՝ Վրաստանում
Թուրքական Համաժամանակյա Դասեր՝ Հայաստանին

27-11-2023 | 20:12

Թուրքական համաժամանակյա դասեր՝ Հայաստանին
Գազայում Հրադադարը Կերկարացվի

27-11-2023 | 19:51

Գազայում հրադադարը կերկարացվի

Նմանատիպ լուրեր

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին

Պաշտոնական լուրեր

Calendar28-11-2023

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023