CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ636

Մշակույթի ու մանկավարժության ասպետները․ Միրզախանյաններ. «Գերդաստաններ»

Մշակույթի ու մանկավարժության ասպետները․ Միրզախանյաններ. «Գերդաստաններ»

Վանի այգեստանները եղել են նշանավոր ու շնորհալի գերդաստանների բնակավայր։ Այստեղ են բնակվել նաև Միրզախանյանները, որոնք ցեղասպանությունից հետո բռնեցին գաղթի ճամփան և հաստատվեցին Արևելյան Հայաստանում։ Ժիրայր Միրզախանյանը և եղբայրը՝ Միհրդատը, Վանի ինքնապաշտպանության հերոսներից են եղել։ Ժիրայրը պատմել է, որ երբ ռուսական զորքերը հեռացան, վանեցիները լքեցին իրենց գեղատեսիլ բնակավայրերը՝ Վանը պահելով իրենց սրտերի մեջ, որպես մի անփոխարինելի հուշ։

Ժիրայր Միրզախանյանը կրթություն է ստացել Պոլսում, այնուհետև ավարտել է Սորբոնի համալսարանը՝ իրավաբանի մասնագիտությամբ, 1921 թվականին Հայաստանում աշխատել է վճռաբեկ դատարանում, հետո դարձել Գերագույն դատարանի դատախազ։ Նրա կինը՝ Եվգենյա Արիստակեսի Միրզախանյանը, գիտնական էր, Երևանի պետական համալսարանում դասավանդում էր հունա-հռոմեական պատմություն, Նիկոլայ Մաշկինի «Հին Հռոմի պատմությունը» դասագրքի թարգմանության հեղինակն է, որն այդ տարիներին համալսարանի ուսանողների համար նախատեսված միակ հայերեն ձեռնարկն էր։

Ֆրանսիայում բարձրակարգ կրթություն ստացած հմուտ իրավաբանի և պատմաբան պրոֆեսորի միակ որդին՝ Կառլենը, խստապահանջ ծնողների ուշադրության կենտրոնում էր։ Կառլենը, դեռ ուսանողական տարիներից չափազանց ակտիվ անձնավորություն էր՝ գիտելիքով և անսահման հումորով օժտված։ Իրավաբանության հետ կապված բոլոր հեռանկարները մնացին անավարտ, և նա ընտրեց մանկավարժի պատվավոր գործը՝ պրոֆեսորի կոչմամբ։

Կառլեն Միրզախանյանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում երեսուն տարի շարունակ վարել է իր հիմնադրած Գեղագիտական դաստիարակության, հետագայում վերանվանված Կուլտուրայի ֆակուլտետը։

Իր հիմնած ֆակուլտետը նա հասցրեց այնպիսի բարձրունքի, որի մասին խոսում են մինչ օրս։ Գործընկերներն ու ուսանողները նրան անվանում էին «Մշակույթի ասպետ»։ Իր ուսանողներն այսօր էլ դասավանդում են կրթօջախում և դարձյալ նույն պահանջկոտությամբ ու հայրական հոգատարությամբ, ինչպիսին իրենց ուսուցիչն էր։

Խորաթափանց տատիկի՝ պատմաբան Եվգենիա Միրզախանյանի և հոր՝ կրթության և կրթօջախի շինարարի գործի շարունակողը եղավ Ռուբենը, որն այսօր էլ հիշում է տատիկի պատմած հեքիաթները, որոնք կամք ու արիություն էին փոխանցում, հավատ ներշնչում երազանքի իրականացման ճանապարհին։ Երևանի թիվ 114 -րդ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Պետական համալսարանը այս գերդաստանի համար բարձունքի ու սրբության նման մի բան էր, նա չէր էլ մտածում այլ հաստատության մասին։

1981 թվականից  Ռուբեն Միրզախանյանը գիտամանկավարժական գործունեություն է ծավալում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ՝ այնտեղ, ուր տասնյակ տարիներ նվիրումով ծառայել էր հայրը։ 2011 թվականից Մանկավարժական համալսարանի ռեկտորն է։ Դասավանդում է «Հայ մշակույթի պատմություն» առարկան, մի շարք գրքերի, գիտական ու գիտամեթոդական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Ռուբեն Միրզախանյանը, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, զբաղվում է նաև հասարակական–քաղաքական գործունեությամբ։ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիրներից է, իսկ 2003 թվականից՝ Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահը։

Հետաքրքիր դրվագներով է լեցուն հոր և դստեր՝ Լիլիթի, կյանքի ճանապարհը։ Լիլիթը Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում դասավանդում է «Սահմանադրական իրավունք» առարկան, իր աշխատանքը սիրով է անում՝ ինչպես պապն ու հայրը։ Հպարտությամբ է լցվում, երբ մարդիկ խոսում են Միրզախանյան ընտանիքի մասին։ Այո ՛, Միրզախանյանների անցած ճանապարհը պատվաբեր աշխատանքի լավագույն վկայություն է։

Հաղորդումն ամբողջությամբ՝ https://hy.armradio.am/archives/610665?fbclid=IwY2xjawGZTS1leHRuA2FlbQIxMQABHXEYy_NUil0jmd69_lpdbclT4ne2k_fAeH6j1LrVUCzEhYi5P_eiofI5Bw_aem_e5fuuc9E8eKRKynkqXoEfw 

  • Լրահոս
  • Close
Ֆիդան. Հայաստանում Հունիսի Սկզբին Ընտրություններ Կանցկացվեն. Փաշինյանը Առաջատարն Է Հարցումներով

15-01-2026 | 19:23

Ֆիդան. Հայաստանում հունիսի սկզբին ընտրություններ կանցկացվեն. Փաշինյանը առաջատարն է հարցումներով
Ուկրաինայում Գտնվող Օտարերկրյա Ցանկացած Զnրախումբ Համարվում Է Ռուսաստանի Զինվшծ Ուժերի Օրինական Թիրшխ

15-01-2026 | 19:21

Ուկրաինայում գտնվող օտարերկրյա ցանկացած զnրախումբ համարվում է Ռուսաստանի զինվшծ ուժերի օրինական թիրшխ
Ամն Նախագահը Թեհրանին Տեղեկացրել Է, Որ Չի Հարձшկվելու Երկրի Վրա. Պակիստանում Իրանի Դեսպան

15-01-2026 | 19:19

ԱՄՆ նախագահը Թեհրանին տեղեկացրել է, որ չի հարձшկվելու երկրի վրա. Պակիստանում Իրանի դեսպան
Հայաստանից Մշակութային Արժեքների Արտահանման Համար Պետական Նոր Տուրք Կսահմանվի

15-01-2026 | 12:39

Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի
Կառավարությունը Հաստատեց 2026-2030 Թթ. Իմունականխարգելման Ազգային Ծրագիրը

15-01-2026 | 12:38

Կառավարությունը հաստատեց 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
Դասի Ժամին Օհանավանի Ուսուցիչներին Ու Աշակերտներին Տարել Են Կարգալույծների Պատարագին

15-01-2026 | 12:36

Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին
Բաքվի Գերnւթյnւնից Վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը Զինվորական Քննչական Վարչությունում Է

15-01-2026 | 12:32

Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է
Ադրբեջանում Ամն Դեսպանատունը Կոչ Է Արել Իրանում Գտնվող Իր Քաղաքացիներին Անհապաղ Լքել Երկիրը Թուրքիայի Կամ Հայաստանի Ցամաքային Սահմաններով

15-01-2026 | 12:30

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Թուրքիայի կամ Հայաստանի ցամաքային սահմաններով
Կբ-Ն Հրապարակել Է Առանց Լիցենզիայի Ֆինանսական Ծառայություններ Առաջարկող Անձանց Ցանկը

15-01-2026 | 12:23

ԿԲ-ն հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկը
Ինչո՞Ւ Կգմսն-Ն Չի Շնորհավորել Հհ Ժողովրդական Արտիստ Հրանտ Թոխատյանին՝ Ծննդյան Օրվա Կապակցությամբ. Նախարարության Պարզաբանումը

15-01-2026 | 12:22

Ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն չի շնորհավորել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ. նախարարության պարզաբանումը
Այս Կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ Կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին Եկեղեցում

15-01-2026 | 11:56

Այս կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան

Նմանատիպ լուրեր