
25-03-2025 | 13:35
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից առցանց տեսախցիկներ է տեղադրում սպիտակ արագիլների և գիշատիչ թռչունների բների վրա, ինչը հնարավորություն է տալիս ուղիղ միացմամբ հետևելու նրանց կենսակերպին։ Հայտնում են ընկերությունից:
2017 թվականին արագիլների շրջանում նկատելի է աղտոտվածության երևույթը։ Առաջին զանգերն այդ մասին ստացվեցին Արարատի մարզի Հովտաշեն գյուղից։ Հետագա որոշ ուսումնասիրություններ ցույց տվեցին, որ Հովտաշենից բացի կան այլ բնակավայրեր ևս, որտեղ բնադրող արագիլների փետրածածկը սևացած է:
Այս խնդիրներով պայմանավորված՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից մեկնարկել է Արարատյան դաշտում արագիլների էկոլոգիայի ուսումնասիրության ծրագիրը, որի շրջանակներում որոշում կայացվել տեղադրելու առցանց տեսախցիկներ նաև սպիտակ արագիլների բների վրա․ սա հնարավորություն կտա ոչ միայն ուղիղ միացմամբ հետևելու թռչնատեսակի կենսակերպին, այլև բացահայտելու աղտոտվածության դինամիկան։