CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ643

«Նախագահ Զելենսկին կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության». ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները ձախողվել են. BBC News

«Նախագահ Զելենսկին կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության». ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները ձախողվել են. BBC News

Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը անհաջող է ավարտվել. գրում է BBC News-ը։

 Կողմերը չստորագրեցին ուկրաինական հանքային ռեսուրսների վերաբերյալ շ համաձայնագիր,  վաղաժամ ընդհատեցին հանդիպումը փակ դռների հետևում՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ բուռն վիճաբանությունից հետո։

Դոնալդ Թրամփը, ով Վլադիմիր Զելենսկիին մեղադրել էր «անհարգալից վերաբերմունքի» մեջ, անմիջապես իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ, իր կարծիքով, Ուկրաինայի նախագահը «պատրաստ չէ խաղաղության»։

«Այսօր մենք շատ բովանդակալից զրույց ունեցանք։ Մենք շատ բաներ իմացանք, որոնք հնարավոր չէր հասկանալ առանց նման ինտենսիվությամբ ու ճնշումներով խոսելու»,- գրել է նա։ «Զարմանալի է, թե ինչ կարելի է հասկանալ նման հույզերից, և ես համոզված եմ, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե Միացյալ Նահանգները ներգրավվի, քանի որ, նրա կարծիքով, մեր մասնակցությունը նրան մեծ առավելություն է տալիս բանակցություններում»:

«Ես առավելություններ չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում։ Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Օվալաձև գրասենյակի պատերի ներսում։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»,- գրել է Թրամփը։

Զելենսկին կարճ ժամանակ անց լքել է Սպիտակ տունը՝ լրագրողներին որևէ մեկնաբանություն չտալով. հայտնում են լրատվական գործակալությունները։

Մեկ ժամ անց նրա «X» աքաունթում հայտնվեց գրառում, որում ոչ մի խոսք չկա բանակցությունների ձախողման մասին։ «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Միացյալ Նահանգների նախագահ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ: Ուկրաինային արդար խաղաղություն վաղուց է պետք, և մենք աշխատում ենք հենց դրա համար»,- ասված է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ։

Ընդերքի մասին համաձայնագիրը, որի համար Զելենսկին եկել էր Վաշինգտոն, նույնպես չի ստորագրվել. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Զելենսկու ծրագրված հարցազրույցը Fox News-ին դեռ չի չեղարկվել, ասվում է հեռուստաալիքի օգտահաշվում։ 

Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամանակ առաջին հարցերից մեկը տվել է BBC-ի ուկրաինական ծառայության թղթակից Միրոսլավա Պեկան՝ արդյոք ԱՄՆ-ը կշարունակի՞ զենք մատակարարել Ուկրաինային, եթե հրադադար չլինի։ Ինչին Թրամփը պատասխանեց, որ մատակարարումները կշարունակվեն, բայց նա հույս ունի, որ նրանք ստիպված չեն լինի շատ զենք մատակարարել, քանի որ  ակնկալում են, որ պատերազմը արագ կավարտվի:

Այնուամենայնիվ, Թրամփի և Զելենսկու զրույցը շուտով դարձավ շատ ավելի լարված և վերաճեց հանրային թեժ վեճի։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Վենսը հարցրեց.

«Ի՞նչ եք կարծում, հարգալից է մտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Օվալաձեւ գրասենյակ և հարձակվել վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի կործանումը»:

Թրամփն ասել է. «Դուք այժմ լավ վիճակում չեք։ Դուք հիմա հաղթաթուղթ չունեք։ Մեզ հետ դուք կունենաք հաղթաթուղթ… Դուք վտանգում եք միլիոնավոր մարդկանց կյանքը։ Դուք սկսում  եք երրորդ համաշխարհային պատերազմ»:

Հանդիպման հրապարակային մասն ավարտվեց Թրամփի խոսքերով՝  Զելենսկին բավականաչափ «երախտապարտ» չէ։

«Դուք պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին քարտեր չկան, ձեր զորքերն ու զենքերը սպառվում են», – ասել է Թրամփը՝ պնդելով հրադադարի անհրաժեշտությունը։

Ինչին Զելենսկին պատասխանել է, որ չի եկել թղթախաղ խաղալու։ Նա կտրուկ արձագանքեց նաեւ ԱՄՆ նախագահի այն նկատառմանը, թե առանց Ամերիկայի օգնության, Ուկրաինան երկու շաբաթ էլ չէր դիմանա։

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր