08-10-2024 | 16:36
Սանկտ Պետերբուրգում Դաշնային մաքսային ծառայության աշխատակիցները 100 կգ կոկաին են առգրավել։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Թմրանյութը եղել է բանանի արկղի մեջ, որը Բելգիայից ծովով հասել էր Սանկտ Պետերբուրգի նավահանգիստ։ Հաղորդվում է, որ մաքսայինի աշխատակիցները թմրանյութերի միանգամից 100 բրիկետ են հայտնաբերել:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հոդվածով երկու քրեական գործ է հարուցվել։ Գործի նյութերը տեղափոխվել են ՌԴ ՆԳՆ քննչական բաժիններ:
Հիշեցնենք, որ Հայաստանում եւս մոտ մեկ տարի առաջ բանանի միջոցով փորձել էին թմրանյութ անցկացնել: Դա, փաստորեն, մաքսանենգության «ընդունված» մեթոդ է:
Azg.am