CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ194

ՆԱՏՕ-ին ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԻՐԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ

ՆԱՏՕ-ին ՀՀ  ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԻՐԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ

«ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Փաշինյանը մեկ նալին է խփում մեկ՝ մեխին»

ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով եվրոպական հանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆելինգերը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ անհրաժեշտ է բոլոր հանգամանքները վերլուծության ենթարկել, հասկանալու, թե  ո՞րն է Հայաստանի ազգային շահը, ո՞րն է Հայաստանի համար ավելի օգտակարը, որո՞նք են կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերը։

Իսկ Ռուսաստանի современного развития ինստիտուտի  տնօրենը, խոսելով Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականության մասին, ասել է՝   «քանի դեռ Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, ո՛չ մի ամերիկյան ռազմաբազա չի կարող տեղակայվել  Հայաստանի տարածքում»։

Ադրբեջանի քաղաղական հետազոտությունների կենտրոնն էլ նկատել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ամենամեծ դեսպանությունը, երկու հազար հոգի  աշխատակազմով, գտնվում է Երեւանում։

Մեջբերելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականության մասին վերը նշված աղբյուրները,  IRANIAN DIPLPMACY  կայքի վերլուծաբանը, «ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Փաշինյանը մեկ նալին է խփում մեկ՝ մեխին» խորագրով հոդվածում,  արտահայտելով այդ խնդրի առնչությամբ Թեհրանի պաշտոնական շրջանակների հավաքական մտահոգությունը,  նշել  է, որ այս պահին ՆԱՏՕ-ն  Թուրքիայի կերպարանքով արդեն իսկ ներկա է Ադրբեջանում եւ ցանկանում է Հայաստանն էլ ամեն գնով ներառել Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով ձգվող  իր շղթայի մեջ։

Շարունակելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի հնարավոր համագործակցության թեման, իրանական կայքը տեսակետ է հայտնում, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի նպատակներից մեկն էլ  Իրանի հյուսիսային սահմաններին խաղաղապահների տեսքով ՆԱՏՕ-ի ու Իսրայելի  ներկայության ապահովումն էր։

Իրանը շատ կցանկանար հավատալ Նիկոլ Փաշինյանի  հավաստիացմներն,  առ այն, որ Ռուսաստանը որպես Հայաստանի անվտանգությունը երաշխավորող արժեքավոր գործընկեր, շարունակելու է  մնալ  Հայաստանում,  եւ  անվտանգային ոլորտում հարաբերությունները  դիվերսիֆիկացնելով հանդերձ, Հայաստանը    ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ   չի հետապնդում։

Հոդվածագիրը նաեւ հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ   ՀՀ  կառավարության արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է, եւ որ ՆԱՏՕ-ին անդամակցելը այն հարցը չէ, որ Հայաստանն այս պահին հետամուտ լինի դրան։ Կայքը նաեւ հիշեցնում է Փաշինյանի  հավաստիացումը, որ   ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով  բանակցություններ չեն եղել։

Սակայն, Փաշինյանի խոստովանությունը, թե Երեւանը կարող է վերանայել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ քննարկում է այդ կազմակերպության հետ   Հայաստանի հետագա համագործակցության նպատակահարմարության հարցը, հոդվածագրի կարծիքով, ՀՀ վարչապետի  «մեկ նալին, մեկ էլ  մեխին խփելու» քաղաքականություն է։

Հոդվածագիրը հակասություն է տեսնում նաեւ Փաշինյանի այն հայտարարության մեջ, որ  Հայաստանը  չի կարող բացառապես հենվել Ռուսաստանի վրա,  եւ պետք է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ նույնպես անվտանգային ոլորտում հարաբերություններ հաստատի։

Ավելին, ըստ հոդվածագրի, Փաշինյանը խոստովանում է, որ այսօրվա աշխարհում ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ի՞նչ է լինելու։ Եվ եթե կա մեկը, որ պնդի, թե աշխարհն ավելի հանգիստ ու ապահով է,  քան Հայաստանում տիրող այսօրվա իրավիճակը, խորը մոլորության մեջ է։

Գրիգոր Առաքելյան

«Ազգ» շաբաթաթերթ

  • Լրահոս
  • Close
Երևանը Չի Կարող Դադարեցնել Հայերի Դեմ Հանցագործությունների Հետաքննությունը Մքդ-Ում․ Օկամպո

06-02-2025 | 15:18

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
Ռուսաստանը Պատրաստ Է Ամն-Ի Հետ Բանակցել «Կոշտ Սակարկության Ռեժիմով». Ռյաբկով

06-02-2025 | 13:25

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով
Ամն-Ում Այսօր Դոնալդ Թրամփի Դեմ Բողոքի Ցույցեր Տեղի Կունենան

06-02-2025 | 12:40

ԱՄՆ-ում այսօր Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան
Կառավարությունը Լուծարեց «Կրթություն» Թերթի Խմբագրությունը

06-02-2025 | 12:38

Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը
Իշխանությունը Քաղաքացիական Պատերազմ Է Հրահրում

06-02-2025 | 09:51

Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
Փաշինյանի Ելույթը՝ Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին (Տեսանյութ)

06-02-2025 | 09:46

Փաշինյանի ելույթը՝ Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Պայմանագիր. Ռուսաստանը Կարող Է Միջուկային Զենք Կիրառել Բելառուսի Դեմ Ագրեսիայի Դեպքում

05-02-2025 | 21:29

Պայմանագիր. Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Մասնակցել Է Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին

05-02-2025 | 21:20

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին
Զելենսկին Խոստովանել Է, Որ Արմեն Սարգսյանի Սպանությունը Կիևի Ձեռքի Գործն Է

05-02-2025 | 21:17

Զելենսկին խոստովանել է, որ Արմեն Սարգսյանի սպանությունը Կիևի ձեռքի գործն է
Զելենսկին Պատրաստ Է Բանակցել Պուտինի Հետ

05-02-2025 | 13:38

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Շվեյցարիա

05-02-2025 | 13:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա
Թրամփի Առաջին Հակաիրանական Հուշագիրը. Նա Վերսկսում Է Իրանի Նկատմամբ «Առավելագույն Ճնշման» Քաղաքականությունը

05-02-2025 | 11:48

Թրամփի առաջին հակաիրանական հուշագիրը. նա վերսկսում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը
Վաշինգտոն Հասած Փաշինյանին Ամն-Ն, Ելնելով Բարեվարքությունից, Բարձր Մակարդակի Հանդիպում Այդուհանդերձ Կտա․ Սուրեն Սարգսյան

05-02-2025 | 10:16

Վաշինգտոն հասած Փաշինյանին ԱՄՆ-ն, ելնելով բարեվարքությունից, բարձր մակարդակի հանդիպում այդուհանդերձ կտա․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան Բանկն Արգելափակել Է Ռդ-Ից Խոշոր Տրանսֆերը, Որը Նախատեսված Էր Թուրքիայում Ատոմակայանի Կառուցման Համար

04-02-2025 | 22:10

Ամերիկյան բանկն արգելափակել է ՌԴ-ից խոշոր տրանսֆերը, որը նախատեսված էր Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար
Հայաստանին Ակնարկել Են Խզել Հարաբերությունները Ռուսաստանի Հետ. Կոպիրկին

04-02-2025 | 22:05

Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոպիրկին

Նմանատիպ լուրեր