23-01-2026 | 13:30
Հաճելի էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումները քննարկելը, սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան:
«Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ներդրումը Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերին: Մենք պատրաստ ենք աջակցելու բարեփոխումներին և հույս ունենք հաջորդ տարի համաձայնության գալու մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթղթի շուրջ»,- գրել է Շեկերինսկան:
www.news.am