
08-02-2025 | 17:15
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հաստատել Ալեքսեյ Նավալնիին Արևմուտքում կալանավորվածների հետ փոխանակելու շուրջ բանակցությունների փաստը. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Պուտինը խոսել է առաջ քաշված գաղափարի մասին, որի հետ համաձայնել է:
Ինչպես հայտնի է, երեկ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ համաձայն է եղել Ալեքսեյ Նավալնիի փոխանակմանը: Պուտինը նշել է, որ համաձայն է եղել միայն մեկ պայմանով, որ փոխանակումից հետո Նավալնին երբեք չվերադառնա Ռուսաստան:
Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է անվանել ՌԴ-ում նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու կոչերը:
Պեսկովի խոսքով՝ այն ընդդիմադիրները, որոնք արևմտյան երկրներին կոչ են անում չճանաչել ընտրությունների լեգիտիմությունը, առաջարկում են չճանաչել ՌԴ բնակչության ճնշող մեծամասնության ձայների լեգիտիմությունը: