CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ516

Ներկա փուլում Թուրքիան շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն և կնքվի խաղաղության պայմանագիր. Ռուբեն Սաֆրաստյան

Ներկա փուլում Թուրքիան շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն և կնքվի խաղաղության պայմանագիր. Ռուբեն Սաֆրաստյան

Ներկա փուլում Թուրքիան շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն ու ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Թուրքիան պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ վերոհիշյալ պայմանագրի ստորագրումից հետո, հետևաբար, կհորդորի Ադրբեջանին, որպեսզի հնարավորինս արագ կատարի այդ քայլը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով ՄԱԿ-ում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպմանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին։ 

«Երկու երկրների ղեկավարների հանդիպումը վկայում է այն իրողության մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, կանգ չի առել։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հանդիպում են առաջին դեմքերը։ Միշտ էլ նման գործընթացներում մեծածավալ աշխատանք են կատարում բանագնացները, սակայն ղեկավարների մակարդակով հանդիպումները որոշակի հանգրվան են արձանագրում կամ նոր էջ բացում հարաբերություններում։ Միևնույն ժամանակ, անկախ ամեն ինչից՝ չեմ կարծում, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումից կարելի է սպասել սկզբունքային փոփոխություններ Թուրքիայի դիրքորոշման մեջ՝ կապված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ»,- ասաց Սաֆրաստյանը։

Նա հիշեցրեց Էրդողանի կողմից բազմիցս հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան սպասում է, թե երբ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև և միայն դրանից հետո քայլեր կձեռնարկի հարաբերությունների կարգավորման առումով։ Սա հրապարակային դիրքորոշում է և դժվար թե Թուրքիան հրաժարվի իր մոտեցումից։ Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ պետք է լինեն առանձնահատուկ իրադարձություններ, որպեսզի Էրդողանը հրաժարվի իր դիրքորոշումից։ 

«Չեմ բացառում, որ Թուրքիան որոշակի ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրի հնարավորինս շուտ։ Բազմիցս արձանագրել եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումները ՀՀ-ի հետ բանակցային գործընթացի առումով որոշակիորեն տարբերվում են։ Թուրքիան ունի ռազմավարական տեսլական՝ կապված տարածաշրջանում իր դերի հետ, և համոզված է, որ 44-օրյա պատերազմը նոր իրադրություն ստեղծեց Հարավային Կովկասում՝ ուժեղացնելով իր դիրքերը, հետևաբար Թուրքիան շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրվի հնարավորիս արագ և թուրքական կողմին բավարարող իրադրությունը վավերացվի փաստաթղթով։ Մինչդեռ Ադրբեջանի մոտեցումը ոչ թե ռազմավարական է, այլ մարտավարական. այսինքն՝ Բաքուն ավելի մանր խնդիր է լուծում, պարզապես ձգտում է Հայաստանից հնարավորինս շատ բան պոկել, ուստի, շարունակաբար ձգձգում է խաղաղութայն պայմանագրի ստորագրումը»,-նշել է Սաֆրաստյանը։

Սաֆրաստյանը չի բացառում, որ Թուրքիան, որպես ավագ եղբայր, կփորձի հորդորել Ադրբեջանին, որպեսզի վերջինս արագացնի ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և չխոչընդոտի, ինչպես անում է հիմա։ Այդ առումով Միրզոյան-Բայրամով հանդիպումը նույնպես կարող է որոշակի հստակեցումներ մտցնել այդ հարցում։ 

Հարցազրույցը՝ armenpress.am-ի

 

 

  • Լրահոս
  • Close
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ
Մի Մարդը Չի Կարող Պառակտել Մեզ Երկարաժամկետ, Հակառակության Վերջը Պետք Է Դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան

07-12-2025 | 17:11

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Ժամերգություն Չի Կայացել, 200 Տարվա Ընթացքում Առաջին Անգամ Զանգերը Չեն Հնչել. Գոհար Մելոյան

07-12-2025 | 13:04

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, 200 տարվա ընթացքում առաջին անգամ զանգերը չեն հնչել. Գոհար Մելոյան
Ավերիչ Երկրաշարժի 37-Րդ Տարելիցն Է

07-12-2025 | 13:01

Ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Նմանատիպ լուրեր