CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ260

Ներքին անկախության մասին

Ներքին անկախության մասին

«Նախկինները» հարստացել են 30 տարում, «ներկաներն» «իրենց դզեցին» 5 տարում՝ նույնքան ճոխ, բազմաթիվ բնակարաններով, մեքենաներով, բազմապիսի այլ նյութական հաճույքներով: Ինչի՞ մասին է դա խոսում: Եթե դու հարստացել ես մոտավորապես 6 անգամ արագ, ուրեմն՝ գործել ես 6 անգամ ավելի անզույշ եւ լկտի: 

Դա, իր հերթին, հետեւանք կունենա. հաջորդ իշխանափոխությունից հետո «այսօրվաններին» 6 անգամ ավելի հեշտ կլինի դատել: Այնպես չէ, որ «նախկինները» դատվելու տեղ չունեն: Սակայն նրանց մեղքը, ինչպես տեսնում եք, շատ դժվար է  ապացուցել (եթե, իհարկե, նման նպատակ կա), որովհետեւ նրանք շրջահայաց էին, իրենց շուրջ «անվտանգության բարձիկ» էին ստեղծում:

Բոլոր տեսակի հետխորհրդային իշխանությունները՝ այսօրվա, թե երեկվա, ունեն մի հիմնարար պատրանք՝ նրանք կարծում են, որ հավերժ են: Մանավանդ Փաշինյանն ու իր շքախումբը խորը համոզմունք ունեն, որ իրենց նկատմամբ «ժողովրդական սերը» տարիներով ու տասնամյակներով նույնը կմնա, ինչը եւ կապահովի իրենց ցմահ պաշտոնավարումը: 

Որեւէ ձեւով համոզել, որ այդպես չի լինելու, անհնար է: Բայց այդ պալատական «կամարիլյան» (եթե իսպանական բառ օգտագործենք) ամենաշատը 3-4 հարյուր մարդ է: Իսկ մնացա՞ծ մարդիկ, որոնք իրենց ճակատագիրը կապում են իշխանության հետ: Նրանք նո՞ւյնպես կարծում են, որ Փաշինյանի ռեժիմը տասնամյակներ է տեւելու: 

Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նման բան չեն մտածում: Բայց այդ դեպքում չեմ պատկերացնում, թե ինչպես են նրանք մի քանի տարի հետո դուրս գալու վարչապետին փառաբանելու եւ վարչակարգին տարբեր մանր ծառայություններ մատուցելու տակից:

…Ներքին անկախության երկու օրինակ: 18-րդ դարի հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան, հակասության մեջ մտնելով թե՛ իր էթնիկ (հրեական), թե՛ սոցիալական (բողոքական) շրջապատի հետ, իր գրքերում գրում էր այն, ինչ մտածում էր: Դրա գինն այն էր, որ նա իր ապրուստն ապահովելու համար օպտիկական ապակիներ էր մշակում: 

Մեկ դար անց գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը նույնպես որեւէ պաշտոնական, գիտական դիրք չէր զբաղեցնում՝ չափազանց ժուժկալ կյանք էր վարում հոր թողած ժառանգությամբ:

Իհարկե, չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, բայց ժամանակակից լավագույն հայ արձակագիրներից մեկը՝ Լեւոն Ջավախյանը, Վերնիսաժում արծաթ է վաճառում: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 

  • Լրահոս
  • Close
Վերջնակետն Ավելի Քան Կանխատեսելի Է՝ Բախում Մեր Հոգևոր Կենտրոնի Դռների Առաջ. Սա Պետք Է Կանխվի՝ Ամեն Գնով. Տեր Մովսես Քահանա Սահակյան

12-06-2025 | 14:34

Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ. սա պետք է կանխվի՝ ամեն գնով. Տեր Մովսես քահանա Սահակյան
Տեղի Է Ունեցել Գերիների, Պատանդների Եւ Անհայտ Կորած (Գտնվելու Վայրն Անհայտ) Անձանց Հարցերով Զբաղվող Միջգերատեսչական Հանձնաժողովի Հերթական Նիստը

12-06-2025 | 14:30

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Ռոդենի՝ Գրեթե 120 Տարի Առաջ Անհետացած Քանդակը, Աճուրդում Վաճառվել Է Գրեթե 1 Միլիոն Դոլարով

12-06-2025 | 13:48

Ռոդենի՝ գրեթե 120 տարի առաջ անհետացած քանդակը, աճուրդում վաճառվել է գրեթե 1 միլիոն դոլարով
Իսրայելը Պատրաստ Է Ռազմակшն Գործողություն Սկսել Իրանի Դեմ. Ամն-Ն Մտահոգված Է Թեհրանի Hակահարվածից. Արևմտյան Զլմ-Ներ

12-06-2025 | 12:54

Իսրայելը պատրաստ է ռազմակшն գործողություն սկսել Իրանի դեմ. ԱՄՆ-ն մտահոգված է Թեհրանի hակահարվածից. արևմտյան ԶԼՄ-ներ
Ai-Ի Խոշոր Ծրագիրն Առաջարկում Եմ Գործարկել Ակադեմիական Քաղաքում, 500 Մլն Դոլարի Ներդրում Է Լինելու. Փաշինյան

12-06-2025 | 12:49

AI-ի խոշոր ծրագիրն առաջարկում եմ գործարկել ակադեմիական քաղաքում, 500 մլն դոլարի ներդրում է լինելու. Փաշինյան
Աշխարհը Պատրաստվում Է Պատերազմի, Սյունիքն Առաջնային Թիրախ Է, Իսկ Հհ-Ում Ուղղակի Հինգշաբթի Է, Երբ Թիրախավորվում Է Հանրությունը․ Թյուրքագետ

12-06-2025 | 12:46

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, Սյունիքն առաջնային թիրախ է, իսկ ՀՀ-ում ուղղակի հինգշաբթի է, երբ թիրախավորվում է հանրությունը․ Թյուրքագետ
«Մեր Հոգիները Պատերազմի Մեջ Են». Հայաստանի Եւ Սփյուռքի Ժամանակակից Արվեստը Ներկայացվել Է Բեռլինում

12-06-2025 | 12:44

«Մեր հոգիները պատերազմի մեջ են». Հայաստանի և սփյուռքի ժամանակակից արվեստը ներկայացվել է Բեռլինում
Համատեղ Ջանքերի Շնորհիվ Հայաստանի Եւ Ռուսաստանի Միջև Հարաբերությունները Կզարգանան. Փաշինյանը Շնորհավորել Է Պուտինին Եւ Միշուստինին

12-06-2025 | 12:20

Համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կզարգանան. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին
Գիշերային Ժամերին Ադրբեջանական Կողմից Կրակոցներ Լսվում Են, Սակայն Նոր Միջադեպեր Չեն Արձանագրվել. Սյունիքի Մարզպետ

11-06-2025 | 14:45

Գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են, սակայն նոր միջադեպեր չեն արձանագրվել. Սյունիքի մարզպետ
Ռուբեն Վարդանյանի «Դատավարությունը» Բաքվում Շարունակվել Է. «Դատարանը» Մերժել Է Բոլոր Միջնորդությունները

11-06-2025 | 14:43

Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» Բաքվում շարունակվել է. «դատարանը» մերժել է բոլոր միջնորդությունները
Հետախուզության Ստացած Փաստաթղթերի Մի Մասը Կարող Է Վերաբերել Բաքվի Հետ Իսրայելի Կապերին. Իրանցի Քաղաքագետ

11-06-2025 | 14:39

Հետախուզության ստացած փաստաթղթերի մի մասը կարող է վերաբերել Բաքվի հետ Իսրայելի կապերին. իրանցի քաղաքագետ
Միայն Կիրանց Գյուղում Այսօր 55 Նոր Բնակելի Տուն Է Կառուցվում. Ոչ Ոք Դուրս Չի Եկել Գյուղից. Տավուշի Մարզպետ

11-06-2025 | 14:37

Միայն Կիրանց գյուղում այսօր 55 նոր բնակելի տուն է կառուցվում. ոչ ոք դուրս չի եկել գյուղից. Տավուշի մարզպետ
Հավատում Եմ, Որ Ձեզ Հետ Միասին Առանց Ավելորդ Հուզականության, Ընդվզումների, Պիտի Հաղթահարենք Այս Դժվարությունը. Վեհափառ (Տեսանյութ)

11-06-2025 | 14:33

Հավատում եմ, որ ձեզ հետ միասին առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի հաղթահարենք այս դժվարությունը. Վեհափառ (տեսանյութ)
Երանի Այն Պաշտոնյային, Որն Իր Մարդկային Որակների Հետ Անհամատեղելի Կհամարի Այն, Ինչ Այսօր Անում Է Իշխանության Նեղ Խումբը, Հրաժարական Կտա Ու Կգնա Մայր Աթոռ՝ Օրհնություն Ստանալու. Վահե Հովհաննիսյան

11-06-2025 | 14:28

Երանի այն պաշտոնյային, որն իր մարդկային որակների հետ անհամատեղելի կհամարի այն, ինչ այսօր անում է իշխանության նեղ խումբը, հրաժարական կտա ու կգնա Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու. Վահե Հովհաննիսյան
Ռդ-Ն Պատրաստ Է Կատարել Ստամբուլում Ձեռք Բերված Բոլոր Պայմանավորվածությունները Եւ Նմանատիպ Մոտեցում Է Ակնկալում Կիևից. Զախարովա

11-06-2025 | 14:27

ՌԴ-ն պատրաստ է կատարել Ստամբուլում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նմանատիպ մոտեցում է ակնկալում Կիևից. Զախարովա

Նմանատիպ լուրեր