CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ214

Նեթանյահուն դեմ է պաղեստինյան պետությանը Գազայում պատերազմի ավարտից հետո

Նեթանյահուն դեմ է պաղեստինյան պետությանը Գազայում պատերազմի ավարտից հետո

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ին տեղեկացրել է այն մասին, որ Գազայում հակամարտության ավարտից հետո դեմ է պաղեստինյան պետությանը։ Ըստ Նեթանյահուի՝ Իսրայելը պետք է անվտանգության վերահսկողություն ունենա նաև Հորդանան գետի արևմտյան ափին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն խոստացել է շարունակել Գազայում ռազմական գործողությունները «մինչև լիակատար հաղթանակ», այն է՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ոչնչացումը և իսրայելցի պատանդների վերադարձը։ Նեթանյահուն հայտնել է, որ դա կարող է տևել «շատ ավելի երկար ամիսներ»։

Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում արդեն գրեթե 25 000 մարդ է զոհվել, անկլավի բնակչության 85 %-ը տեղահանվել է, և այս պայմաններում միջազգային հանրությունն Իսրայելին կոչ է անում ներգրավվել բանակցություններում։

ԱՄՆ-ն, ինչպես Իսրայելի շատ բարեկամ և ոչ բարեկամ պետություններ, կոչ են արել «երկու պետության ստեղծմամբ» լուծում գտնել հարցին։ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ առանց «ճանապարհի դեպի պաղեստինյան պետություն»՝ Իսրայելը չի կարող իրական անվտանգություն ունենալ։

Սակայն Նեթանյահուն կրկնել է, որ դեմ է «երկու պետությունների ստեղծման» միջոցով հարցի լուծմանը։ Ըստ նրա՝ պաղեստինյան պետությունը կդառնա Իսրայելի դեմ հարձակումների մեկնարկի հարթակ։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը «պետք է անվտանգության վերահսկողություն ունենա Հորդանան գետից արևմուտք գտնվող ամբողջ տարածքի վրա»։

«Դա բախվում է ինքնիշխանության գաղափարի հետ։ Ի՞նչ կարող ենք անել։ Այս ճշմարտությունը ես ասում եմ մեր ամերիկացի ընկերներին, և արգելակում եմ փորձերը՝ մեզ պարտադրել մի իրականություն, որը վտանգի տակ կդնի Իսրայել պետությունը», – ասել է Նեթանյահուն։

Սպիտակ տունն արձագանքել է այս հայտարարություններին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի դադարի աշխատել «երկու պետությունների ստեղծման» միջոցով լուծում գտնելու վրա, ինչը բխում է ինչպես Իսրայելի լավագույն շահերից, այնպես էլ՝ պաղեստինցի ժողովրդի։

Պաղեստինաիսրայելական հակամարտությունը սրվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, երբ Իսրայելում շուրջ 1200 մարդ զոհվեց, 240 մարդ՝ գերեվարվեց։

  • Լրահոս
  • Close
Կապիտոլիումը Պատրաստվում Է Ընդունել Նեթանյահուին. Տեսանյութ

24-07-2024 | 18:53

Կապիտոլիումը պատրաստվում է ընդունել Նեթանյահուին. տեսանյութ
Ռուս Սապայի Մեքենան Պայթեցնողը Մեկնել Է Թուրքիա

24-07-2024 | 18:35

Ռուս սապայի մեքենան պայթեցնողը մեկնել է Թուրքիա
Բայրամովն Իսրայելցի Գործընկերոջը Ներկայացրել Է Հայ-Ադրբեջանական Հարաբերությունները

24-07-2024 | 18:11

Բայրամովն իսրայելցի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Երևանի Քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ասուլիսը՝ Ուղիղ

24-07-2024 | 16:41

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ասուլիսը՝ ուղիղ
Գեղարքունիքում Հայտնաբերվել Է Քրիստոսից Առաջ 3-Րդ Հազարամյակի Առաջին Կեսին Թվագրվող Դամբարանադաշտ

24-07-2024 | 15:12

Գեղարքունիքում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ
Կյանքից Հեռացել Է Օպերային Երգչուհի Աննա Նշանյանը

24-07-2024 | 13:39

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը
Իրենց Չի Հաջողվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնում Քաղաքացիների Արյուն Թափել. Վահագն Ալեքսանյան

24-07-2024 | 10:11

Իրենց չի հաջողվել Հայաստանի Հանրապետության կենտրոնում քաղաքացիների արյուն թափել. Վահագն Ալեքսանյան
Հորդոր. Պահպանեք Հակահրդեհային Կանոնները

24-07-2024 | 10:07

Հորդոր. պահպանեք հակահրդեհային կանոնները
Պատմամշակութային Արժեք Ներկայացնող Շենքերի Պահպանության Նպատակով Մեկնարկել Է Նոր Գործընթաց

24-07-2024 | 10:03

Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով մեկնարկել է նոր գործընթաց
Անձնական Կյանքը Պետք Է Բաժանվի Քաղաքականությունից

23-07-2024 | 23:52

Անձնական կյանքը պետք է բաժանվի քաղաքականությունից
Armenians! Lead The World To A Truly Peaceful Cop29!

23-07-2024 | 22:21

Armenians! Lead the world to a truly peaceful COP29!
Թրամփը Համաձայն Է, Որ Բայդենի Դեմ Հեղաշրջում Է Տեղի Ունեցել

23-07-2024 | 19:27

Թրամփը համաձայն է, որ Բայդենի դեմ հեղաշրջում է տեղի ունեցել
Բայդենը Կենտրոնացած Է Մերձավոր Արևելքում Խաղաղություն Հաստատելու Եւ Ռուսական Ագրեսիային Հակազդելու Վրա. Բլինքեն

23-07-2024 | 19:13

Բայդենը կենտրոնացած է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու և ռուսական ագրեսիային հակազդելու վրա. Բլինքեն
Թուրքերի՝ «Մենք Կարող Ենք Հանկարծակի Գալ Մի Գիշեր» Կարգախոսն Ինձ Ծիծաղեցնում Է. Ադոնիս Գեորգիադիս

23-07-2024 | 19:05

Թուրքերի՝ «Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր» կարգախոսն ինձ ծիծաղեցնում է. Ադոնիս Գեորգիադիս
Կարևոր Է Ֆրանսիական Կողմի Հետաքրքրությունը` Հհ-Ում Զարգացնելու Ատոմային Էներգիայի Ոլորտը. Արմեն Գրիգորյան

23-07-2024 | 18:58

Կարևոր է ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` ՀՀ-ում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը. Արմեն Գրիգորյան

Նմանատիպ լուրեր

Կապիտոլիումը պատրաստվում է ընդունել Նեթանյահուին. տեսանյութ

Պաշտոնական լուրեր

Calendar24-07-2024

Ռուս սապայի մեքենան պայթեցնողը մեկնել է Թուրքիա

Միջազգային լուրեր

Calendar24-07-2024

Բայրամովն իսրայելցի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Պաշտոնական լուրեր

Calendar24-07-2024

Գեղարքունիքում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ

Մշակութային լուրեր

Calendar24-07-2024

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Լուրեր

Calendar24-07-2024

Իրենց չի հաջողվել Հայաստանի Հանրապետության կենտրոնում քաղաքացիների արյուն թափել. Վահագն Ալեքսանյան

Լուրեր

Calendar24-07-2024

Հորդոր. պահպանեք հակահրդեհային կանոնները

Լուրեր

Calendar24-07-2024