CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ110

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը և որոշել է կալանավորել Խաչիկ Գալստյանին ու Արամ Քոչարյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը և որոշել է կալանավորել Խաչիկ Գալստյանին ու Արամ Քոչարյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կես տարի անց կայանալիք խորհրդարանական ընտրություններն այս իշխանությունը վաղուց է արդեն կեղծել, այս մասին հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընտրությունների պատրաստվել. օր ու ժամ չի կորցնում։

«Գիշերը ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության քարտուղար, իմ ընկեր Խաչիկ Գալստյանին ու նույն կուսակցության Վաղարշապատի կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին։

Վստահ եմ՝ հիշում եք՝ Վաղարշապատում վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը 3.9% ձայն է ստացել։ Անցողիկ շեմը հաղթահարելու համար կուսակցությանը բառացիորեն մի քանի քվե է պակասել։ Եվ դա այն դեպքում, երբ Արթուր Վանեցյանը քարոզարշավին գրեթե չի մասնակցել։

Այս փաստը կարմիր լույս է վառել Նիկոլի գլխում։ Ի դեմս «Հայրենիք» կուսակցության՝ նա ընտրական շեմը հաղթահարելու պոտենցիալ ունեցող ուժի վտանգ է տեսել։ Վաղարշապատին էլ գումարել է Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ «Հայրենիք» կուսակցության մասնակցությամբ ձևավորված դաշինքի արդյունքները, ուսումնասիրել և հասկացել, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը մարզերում ու որոշումը կայացրել՝ կալանավորել «Հայրենիք»-ի առանցքային գործիչներից մեկին՝ Խաչիկ Գալստյանին, իսկ «գործի» «հիմքեր» ստեղծելու համար՝ նաև Վաղարշապատի կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին, որպեսզի գործը կապեն անցած ՏԻՄ ընտրությունների հետ։

Խաչիկ Գալստյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա երբեք ու ոչ մի կեղտոտ գործի մեջ չի կարող ներքաշված լինի։ Նա չափազանց հավասարակշռված, արդարամիտ և ազնիվ մարդ է։ Նաև գիտնական ու լավ կազմակերպիչ։ Վաղարշապատի ընտրություններն ու Գալստյանի ձերբակալման որոշումը միմյանց հետ կապված են բացառապես Նիկոլի գլխում վառված՝ արդեն հիշատակված կարմիր լույսով։ Ավելին ասեմ, եթե Վանեցյանն ինքը ակտիվ զբաղվեր Վաղարշապատի ընտրություններով, վստահ եմ, որ այս պահին կալանքի կտանեին հենց նրան։ Չնայած՝ դա բացառել պետք չէ։ Արդեն ասել եմ՝ Նիկոլը ժամ ու օր չի կորցնում՝ այդ որոշումը նա կարող է կայացնել դեկտեմբերի 31-ի երեկոյան, հունվարի 1-ի առավոտյան կամ թեկուզ հենց հիմա։ Նորից կրկնեմ՝ Նիկոլը պատրաստվում է ընտրությունների և այդ պատրաստությունների շրջանակում այսօր փորձում է թուլացնել ևս մեկ մրցակցի։

Վերջին ամիսներին ես շատ եմ խոսել այն մասին, որ կես տարի անց կայանալիք խորհրդարանական ընտրություններն այս իշխանությունը վաղուց է արդեն կեղծել։ Այսպես, եթե շարունակվեց, ինձ համար միանգամայն կանխատեսելի են այդ ընտրությունների «արդյունքները»։ Լուծումների մասին էլ եմ շատ խոսել։ Ու անկեղծ արդեն հետաքրքիր է՝ Նիկոլը դեռ քանի՞ հոգու պետք է կալանավորի, որպեսզի ընդդիմությունը հասկանա՝ իշխանափոխության հարցն օր առաջ է պետք լուծել։ Քաղաքական առաջարկը կա, իրավական մեխանիզմները՝ նույնպես։ Ու եթե իմպիչմենտի պրոցեսին միս ու արյուն չտրվի, ապա ընդդիմությունը միայն մեկ տեղ կարող է իշխանափոխություն անել՝ կալանավայրերում։ Չնայած… Դա էլ դժվար»,- նշել է Մելիք-Շահնազարյանը։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր