CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ47

Նիկոլի անհիմն պնդումները նորից չեն աշխատում․ անհաջող փորձերի փոխարեն, նա պետք է հրապարակի բոլոր փաստաթղթերը․ Արմեն Աշոտյան

Նիկոլի անհիմն պնդումները նորից չեն աշխատում․ անհաջող փորձերի փոխարեն, նա պետք է հրապարակի բոլոր փաստաթղթերը․ Արմեն Աշոտյան

Նիկոլի անհիմն պնդումները նորից չեն աշխատում․ կրկին անհաջող փորձելու փոխարեն, նա պետք է մեկ բան անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։

«Նիկոլի այսօրվա ասուլիսում կրկին հնչել են բազմաթիվ կեղծ պնդումներ, խեղաթյուրված գնահատականներ, էժան մանիպուլյացիաներ և դասական ստեր։

Այդ տեղեկատվական կեղտաջրերի մեջ, սակայն, հատուկ նշանակություն ունեն Արցախի հարցով 30 տարվա բանակցությունների միտումնավոր ձևախեղման և ժողովրդին հիմարացնելու սին ջանքերը։ Առիթը Մեղրիի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի երեկվա ծավալուն ռեպորտաժն էր ԱՄՆ արխիվների մասնակի գաղտնազերծման հիման վրա։ Իրեն բնորոշ «ֆիրմեննիյ» ձեռագրով և ոճով Փաշինյանը հաջողացրեց կոնտեքստից յուրովի կտրել ֆիլմից երկու մեջբերում (ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի և ԱԳ նախկին նախարար Օսկանյանի)՝ հիմնավորելու համար «Արցախը վաղուց էր տրված» սեփական նենգ կեղծիքը։

«Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը Պանդորայի արկղ է դառնալու» և «Մենք սևեռվել էինք այն փաստի վրա, որ Ադրբեջանը պատրաստ է տալ Ղարաբաղը»՝ տեսանյութում հնչած ձևակերպումներից Նիկոլն այնքան էր ոգևորվել, որ խղճուկ փորձ արեց չեղարկել Հայաստանի երեք նախկին նախագահներին շուստրիավարի նետված հանրային բանավեճի ձեռնոցը և ինքնահավան կերպով հայտարարեց. «Բանավեճի իմաստ այլևս չկա»։

Իրականության մեջ սա «սեփական բազարի» տակ մնացած, «դալշե տալու» ձև չունեցող, «տուպիկ մտցված» մարդու պահվածք էր, որ փրփուրներից կառչելով, 6-րդ դասարանցու մակարդակի կռուտիտներով հետքերը քողարկելու զազրելի փորձ է անում։

Հիշեցնեմ, որ նախկինում Սերժ Սարգսյանը, իսկ վերջերս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանից հրապարակավ պահանջեցին բացահայտել Արցախի շուրջ բանակցությունների խնդրին վերաբերող բոլոր փաստաթղթերը։

Նիկոլի արձագանքը, թե՝ «նոր ենք հավաքագրում փաստաթղթերը և դեռ պիտի որոշենք հրապարակման նպատակահարմարությունը», այնքան պրիմիտիվ էր և ժամանակ շահելու բացահայտ ճիգ, որ ակնհայտ էր. նա մնացել է իր իսկ պրիոմի տակ և նոր կռուտիտներ է մտածում։

Ու, ահա, ի հայտ եկավ այլևս հայտնի տեսանյութը, որը, թեպետ իրականում լրիվ այլ բանի մասին էր, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե հիվանդագին համառությամբ չխեղաթյուրեր իրականությունը՝ հարմարացնելով այն սեփական շահերին։

Անդրադառնանք Նիկոլի կողմից որպես կռուտիտ օգտագործված երկու վերոնշյալ մեջբերումներին։

Սահմանների փոփոխության խնդրահարույց լինելու մասին ամերիկյան դիվանագետի ցիտատը ոչ միայն փնթի կերպով կտրված էր կոնտեքստից, այլև չէր կարող վերաբերել Արցախյան բանակցությունների ողջ բովանդակությանը։ Սա ապացուցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների, այդ թվում՝ նույն ԱՄՆ-ի կողմից առաջարկված և ԱՄՆ մյուս բոլոր վարչակազմերի օրոք առաջ մղվող Մադրիդյան, իսկ հետո՝ Հիմնարար սկզբունքներով և տարրերով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրավական ուժ ունեցող և ոչնչով չսահմանափակված իրագործմամբ:

Ուստի Նիկոլի ֆռթոնները բացարձակ սուտ են, կեղծ և իրականության հետ կապ չունեն։

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի գնահատականին, ապա, թեպետ վստահ եմ, որ նա անձամբ կանդրադառնա դրա խեղաթյուրված մեկնաբանությանը, ես կներկայացնեմ իմ հիմնավորումը։

Արցախյան առաջին պատերազմից հետո Արցախը փաստացի Ադրբեջանի՞նն էր. Ո՛Չ։

Դե յուրե Ադրբեջանը ճանաչո՞ւմ էր այդ փաստը. Ո՛Չ։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հիմնական առաքելությունը հենց սա էր. գտնել լուծում, որով Արցախը չէր լինի Ադրբեջանի կազմում, և Ադրբեջանը չէր ընդդիմանա դրան։ Ուստի հանրային կերպով հայր և որդի Ալիևների ցանկացած պատրաստակամություն այդ ուղղությամբ արձանագրվում էր և դառնում հայկական դիվանագիտության զինանոցի բաղկացուցիչ մաս։

Արդեն ասուլիսի վերջում Փաշինյանը կրկին վերադարձավ այս հարցին՝ հիմա էլ մեկ այլ էժան կռուտիտ անելով, թե՝ «բա անհատ են, պետական գաղտնիք չկա, ունեն՝ թող հրապարակեն»։ Ստախոսին կրկին «դավաճանեց» իր հիշողությունը. բոլորովին վերջերս նրա աշխատակազմն այդ խնդրին հետևյալ կերպ է արձագանքել. «Փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին»:

Ի մի բերելով, փաստենք, որ Նիկոլի անհիմն պնդումները և փնթի կռուտիտները նորից չեն աշխատում։ Կրկին ու կրկին անհաջող փորձելու փոխարեն, նա մեկ բան պիտի անի՝

ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ։

Հ.Գ. Նիկոլ, ձեռք ես տվել՝ խաղա։ Ուրիշ տեղ ձեռք մի գցիր»։

  • Լրահոս
  • Close
Երևանը Չի Կարող Դադարեցնել Հայերի Դեմ Հանցագործությունների Հետաքննությունը Մքդ-Ում․ Օկամպո

06-02-2025 | 15:18

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
Ռուսաստանը Պատրաստ Է Ամն-Ի Հետ Բանակցել «Կոշտ Սակարկության Ռեժիմով». Ռյաբկով

06-02-2025 | 13:25

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով
Ամն-Ում Այսօր Դոնալդ Թրամփի Դեմ Բողոքի Ցույցեր Տեղի Կունենան

06-02-2025 | 12:40

ԱՄՆ-ում այսօր Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան
Կառավարությունը Լուծարեց «Կրթություն» Թերթի Խմբագրությունը

06-02-2025 | 12:38

Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը
Իշխանությունը Քաղաքացիական Պատերազմ Է Հրահրում

06-02-2025 | 09:51

Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
Փաշինյանի Ելույթը՝ Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին (Տեսանյութ)

06-02-2025 | 09:46

Փաշինյանի ելույթը՝ Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Պայմանագիր. Ռուսաստանը Կարող Է Միջուկային Զենք Կիրառել Բելառուսի Դեմ Ագրեսիայի Դեպքում

05-02-2025 | 21:29

Պայմանագիր. Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Մասնակցել Է Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին

05-02-2025 | 21:20

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին
Զելենսկին Խոստովանել Է, Որ Արմեն Սարգսյանի Սպանությունը Կիևի Ձեռքի Գործն Է

05-02-2025 | 21:17

Զելենսկին խոստովանել է, որ Արմեն Սարգսյանի սպանությունը Կիևի ձեռքի գործն է
Զելենսկին Պատրաստ Է Բանակցել Պուտինի Հետ

05-02-2025 | 13:38

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնել Է Շվեյցարիա

05-02-2025 | 13:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա
Թրամփի Առաջին Հակաիրանական Հուշագիրը. Նա Վերսկսում Է Իրանի Նկատմամբ «Առավելագույն Ճնշման» Քաղաքականությունը

05-02-2025 | 11:48

Թրամփի առաջին հակաիրանական հուշագիրը. նա վերսկսում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը
Վաշինգտոն Հասած Փաշինյանին Ամն-Ն, Ելնելով Բարեվարքությունից, Բարձր Մակարդակի Հանդիպում Այդուհանդերձ Կտա․ Սուրեն Սարգսյան

05-02-2025 | 10:16

Վաշինգտոն հասած Փաշինյանին ԱՄՆ-ն, ելնելով բարեվարքությունից, բարձր մակարդակի հանդիպում այդուհանդերձ կտա․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան Բանկն Արգելափակել Է Ռդ-Ից Խոշոր Տրանսֆերը, Որը Նախատեսված Էր Թուրքիայում Ատոմակայանի Կառուցման Համար

04-02-2025 | 22:10

Ամերիկյան բանկն արգելափակել է ՌԴ-ից խոշոր տրանսֆերը, որը նախատեսված էր Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար
Հայաստանին Ակնարկել Են Խզել Հարաբերությունները Ռուսաստանի Հետ. Կոպիրկին

04-02-2025 | 22:05

Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոպիրկին

Նմանատիպ լուրեր