CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ2168

«Նկարիչն ազնիվ ստեղծագործում է միայն իր հայրենիքում»

«Նկարիչն ազնիվ ստեղծագործում է միայն իր հայրենիքում»

«Ազնիվ ստեղծագործելու համար նկարիչը պիտի իր հողի վրա լինի․ հայրենի հողն ուժ ու միտք, ստեղծագործելու համար մեծ էներգիա է տալիս»,-այս համոզմունքով է շուրջ յոթ տասնամյակ ապրում ու ստեղծագործում անվանի գեղանկարիչ, քանդակագործ Անատոլի Ավետյանը։ 

Արվեստասեր հասարակությանը Անատոլի Ավետյանը քաջածանոթ է իր բազմաժանր ստեղծագործություններով՝ գեղանկար, քանդակ, մետաղի և ապակու տարբեր տեխնիկայով աշխատանքներ և այլն։ Դրանք տեղ են գտել Հայաստանի ազգային պատկերասրահում,  Ազգագրության թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում, Ամերիկայի հայկական թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Հայաստանի նախագահի և Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրերում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի հավաքածուում (Վատիկան) և այլն։ Նկարիչը դա մեծ պատիվ է համարում, բայցև խոստովանում՝ հպարտ է, որ իր աշխատանքը ցուցադրված է Մոսկվայի Արևելքի թանգարանում՝ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների կողքին։ 

Մեզ հետ զրույցում նկարիչը կեսկատակ-կեսլուրջ նշում է՝ հիշում է, որ նկարել սկսել է, երբ դեռ չէր խոսում, ավելի ճիշտ՝ ծննդյան օրից․ «Մայրս գերմանուհի էր և հաճախ էր ասում, որ նկարելու շնորհն ինձ պապիցս է փոխանցվել։ Հայրական կողմս լոռեցի է, իսկ Վանաձորը, որի պատվավոր քաղաքացին եմ, իմ սիրելի քաղաքն է»,-նշում է Անատոլի Ավետյանն ու վստահեցնում՝  վանաձորցիներն արվեստասեր ժողովուրդ են և մշտապես մեծ սիրով են այցելում իր ցուցադրություններին։

Անվանի նկարիչը նախ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գունանկարի, Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի մետաղի գեղարվեստական մշակման, ապա Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժինը, որում միավորված էր գունանկարն ու քանդակը։ Վարպետը խոստովանում է, կրթությունից զատ, Մոդիլիանիից շատ է սովորում, բայց իր համար մեծագույն վարպետը Մարտիրոս Սարյանն է, ումից մշտապես սովորելու բան կա։ 

«Երբ ուսանող էի, իմ ստեղծագործություններից մեկը հավանել և գնել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը՝ Հունաստան տանելու և նվիրելու համար։ Դա ինձ համար մեծագույն պատիվ էր»,-նշում է Անատոլի Ավետյանն ու խոստովանում՝ երբեք չի դադարել սովորել, մշտապես կատարելագործվել է հենց իր աշխատանքների վրա, երբ տարիներ հետո տեսել է ստեղծագործություններն ու նկատել շտկելի տարրեր։ 
Նկարչի երևանյան եռահարկ արվեստանոցում նրա ստեղծագործական հավաքածուի մի փոքր հատվածն է ներկայացված, մի մասն էլ վանաձորի արվեստանոցում է։ Աշխատանքների մեծագույն մասն աշխարհի տարբեր ծեգերում գտել են իրենց արժանի տեղը․ պատվիրատուները քիչ չեն նաև այլազգիների շրջանում, որոնք Անատոլի Ավետյանի արվեստին ծանոթանում են պատկերասրահներից, ինչպես նաև նկարչի անհատական կայքից։ 
Անատոլի Ավետյանի ներկապնակում գերիշխում է դեղինը․ նկարչի համար այն լավ տրամադրության, ուրախության և լույսի գույնն է։ 

Հաջորդ տարի վաստակաշատ նկարիչը կտոնի ծննդյան 70-ամյակը և այդ առիթով կկազմակերպի անհատական ցուցահանդես․ «1982 թվականին, երբ 30 տարեկան էի, բացվեց իմ առաջին անհատական ցուցադրությունը։ Այդ օրից սկսած՝ իմ ցուցահանդեսները հայրենիքում կազմակերպում եմ իմ հոբելյաններին»,-նշում է Անատոլի Ավետյանը։
Քառասնամյա ստեղծագործական կյանքի ընթացքում նկարիչը երբեք ստեղծագործական դադար չի ունեցել՝ բացառությամբ նախորդ տարի, երբ չկար պատկերացում՝ ի՞նչ, ինչպե՞ս և ու՞մ համար նկարել։ Արցախյան 44-օրյա պատերազմից միայն մեկ տարի անց նկարիչը նորից վերակագնեց ստեղծագործական ավյունն ու կարծես ընկավ նոր հունի մեջ․ հիմա նորից նա արվեստանոցում է վաղ առավոտից մինչ ուշ երեկո։ Առանձին թեմատիկ աշխատանքներից բացի, նախաձեռնել է դիմանկարների նոր շարք՝ «Իմ ժամանակակիցները» խորագրով։ Համանուն շարքը երկրորդն է․եթե նախորդում «ժամանակակիցները» նաև բնորդներն էին, ապա այս շարքում այն անվանի ժամանակակիցներն են, որոնց հետ տարբեր առիթների կամ հիշարժան դեպքերի ժամանակ առնչվել է նկարիչը՝ Վիկտոր Համբարձումյան, Լուսինե Զաքարյան և այլն։ 
Հայրենիքի հոգսերով մտահոգ նկարիչն իր ստեղծագործություններում չի կարողանում անմասն մնալ արդիական խնդիրներից, որոնց դեմ ընդվզում է վրձնով և յուրաքանչյուր աշխատանքում ինչ-որ մասնիկով ընդգծում միտքն ու ասելիքը։ 

«Իմ ցուցադրություններից մեկի ժամանակ Գրգոր Խանջյանն ասաց՝ գիտե՞ս, եթե արտասահմանում լինեիր, հիմա ինչե՜ր կունենայիր։ Գիտեմ, բայց չեմ զղջում, որ մերժել եմ բոլոր առաջարկները և սահմանափակվել միայն ցուցադրություններով»,-հիշում է նկարիչն ու մանրամասնում, որ իր բնատուր շնորհն ու ձիրքը մշտապես անհամեմատ բարձր նյութական վարձատրություն ունեցել է հայրենիքի սահմաններից դուրս։ Մերժել է առաջարկներն ու համագործակցությունը սահմանափակվել է միայն ցուցադրություններով․ նա շարունակում է արարել՝ ամուր կառչած հարազատ հողին՝ ստեղծագործական մայր ներշնչանքին։ 

Անատոլի Ավետյանը Հայաստանի վաստակավոր և Ժողովրդական նկարիչ է, արժանացել է մի շարք պարգևների։ Նա վերջերս «Էրեբունի-Երևան-2800» ստեղծագործությամբ արժանացավ նաև Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին՝ Կերպարվեստ անվանակարգում։ Նկարչի համար այն միջազգային մրցանակի նշանակություն ունի, քանի որ բանաստեղծի անունը կրող միություններն ազգանվեր գործունեություն են ծավալում աշխարհի մի շարք երկրներում։ Տարիների հեռվից հիշում է, թե ինչպես բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ անդամագրվեց  Հայաստանի Թեքեյան մշակութային միությանն ու սկսեց մասնակցել ժողովներին, հանդիպումներին։

«Ուրախ եմ, որ Միությունը գործուն քայլեր է ձեռնարկում նախկին ավանդույթները վերականգնելու և մի հարկի տակ ստեղծագործողներին հավաքելու համար։ Դա հաճելի միջավայր է ստեղծում արվեստագետների համար»,-նշեց Անատոլի Ավետյանը։

Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարիներին մրցանակների և դրամական պարգևների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ։

  • Լրահոս
  • Close
Հայաստանը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղության Պայմանագիր Կնքել Թեկուզ Հիմա. Փոխվարչապետ

20-06-2025 | 15:21

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ հիմա. փոխվարչապետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունել Է Ամն Հայոց Արևելյան Թեմի Ուխտավորներին

20-06-2025 | 15:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Էրդողանը Հայաստանի Վարչապետին Կրնդունի Հայազգի Ճարտարապետի Կառուցած Պալատում

20-06-2025 | 15:16

Էրդողանը Հայաստանի վարչապետին կրնդունի հայազգի ճարտարապետի կառուցած պալատում
Թրամփը Վախենում Է, Որ Իրանը Կվերածվի «Երկրորդ Լիբիայի».

20-06-2025 | 13:16

Թրամփը վախենում է, որ Իրանը կվերածվի «երկրորդ Լիբիայի».
Ադրբեջանի Զու Ստորաբաժանումները Կրшկ Են Բացել Սյունիքի Մարզի Ներքին Հանդ Բնակավայրի Ուղղությամբ. Հհ Պն

20-06-2025 | 13:09

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Չենք Ցանկանում Միջամտել Հայաստանի Ներքին Գործերին, Բայց Ամենայն Ուշադրությամբ Հետևում Ենք Սամվել Կարապետյանի Հետ Կապված Ամեն Ինչին. Կրեմլ

20-06-2025 | 13:07

Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ
Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային Այցով Ժամանել Է Թուրքիա

20-06-2025 | 13:06

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Իհպկ-Ն Կանխել Է Իսրայելի Կողմից Իրանի Ագ Նախարարի Դեմ Մաhափnրձը. Նախարարի Խորհրդական

20-06-2025 | 12:30

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական
Իրանի Վրա Իսրայելական Hարձակման Նպատակներից Առնվազն Երկուսը Չեն Իրագործվել. Համազգային Իրանական Ինքնությունն Օգնել Է Իրանին Դիմակայելու Լրջագույն Մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան

20-06-2025 | 12:28

Իրանի վրա իսրայելական hարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. համազգային իրանական ինքնությունն օգնել է Իրանին դիմակայելու լրջագույն մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան
Եթե Հհ-Ն Միանա Եմ-Ին, Բրյուսելը Կասի՝ Փակե՛Ք Ձեր Երկինքը Ռդ Ինքնաթիռների Համար. Դուք Այլընտրանք Չեք Ունենա. Օվերչուկ

20-06-2025 | 12:26

Եթե ՀՀ-ն միանա ԵՄ-ին, Բրյուսելը կասի՝ փակե՛ք ձեր երկինքը ՌԴ ինքնաթիռների համար. դուք այլընտրանք չեք ունենա. Օվերչուկ
Հայտնի Է՝ Ովքեր Են Նիկոլ Փաշինյանի Հետ Մեկնել Թուրքիա

20-06-2025 | 12:23

Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա
Կիրակի Սուրբ Էջմիածնի Մեծափառ Տոնն Է. Վեհափառ Հայրապետի Հանդիսապետությամբ Կմատուցվի Սուրբ Պատարագ

19-06-2025 | 15:40

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ
Սուրբ Հովհաննես Կարապետի Մասունքը Տարվել Է Շողակաթի Վանք

19-06-2025 | 15:22

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբը Կհամալրվի Երաժիշտներով. Երևան Կհրավիրվեն Բարձր Որակավորում Ունեցող Մասնագետներ

19-06-2025 | 15:06

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կհամալրվի երաժիշտներով. Երևան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ
Ավարտին Է Հասցվել Բրյուսելում Հհ Դեսպանության Նոր Շենքի Գնման Գործընթացը

19-06-2025 | 14:44

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

Նմանատիպ լուրեր