18-09-2024 | 14:42
Բեռլինի ազատ համալսարանի գիտնականները ԱՄՆ Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի գործընկերների հետ համատեղ մտածել են, թե զանգվածային սպեկտրոմետրն ինչպես օգտագործել սառցե մասնիկների մեջ կենդանի բջիջներ հայտնաբերելու համար: Ըստ Bild-է այդ եղանակը կարող է օգնել պարզելու, թե արդյոք կյանք կա՞ Յուպիտերի արբանյակներից մեկում՝ Եվրոպայում: Գիտնականները վաղուց էին կասկածում, որ այլմոլորակային կյանք կարող է գոյություն ունենալ պարզ միաբջիջ օրգանիզմների՝ բակտերիաների տեսքով:
Արեգակնային համակարգում կան միայն մի քանի վայրեր, իհարկե, բացի Երկրից, որտեղ նրանք կարող են գոյատևել: Օրինակ, Եվրոպան Յուպիտերի արբանյակներից մեկն է։ Այս երկնային մարմինը պատված է սառույցով, սակայն գիտնականները կարծում են, որ դրա տակ կարող է ջուր լինել, մեջը՝ բակտերիաներ։ Եթե դա ճիշտ է, ուրեմն այդ բակտերիաները կարող են հայտնվել ջրի կաթիլներում, որոնք տիեզերք են թափվում Եվրոպայի մակերևույթի սառցե ընդերքի տակից՝ գեյզերների միջոցով: Hubble աստղադիտակով ուսումնասիրված այս հսկա ջրային շատրվանների բարձրությունը հարյուրավոր կիլոմետրերի է հասնում:
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ ուղարկել հոկտեմբերին: Ի թիվս այլ բաների, Europa Clipper-ում կլինի զանգվածային սպեկտրոմետր, որը կվերլուծի տեղական գեյզերներից սառած ջրի կաթիլների բաղադրությունը: Իսկ դրանցում բակտերիաների հավանական առկայությունը հնարավոր կլինի պարզել Բեռլինի եւ Սիեթլի գիտնականների մշակած եղանակով։ Գերմանա-ամերիկյան թիմն իր եղանակն արդեն իսկ փորձարկել է Ալյասկայի ափերի մոտ վերցված օվկիանոսի ջրի փորձանմուշների վրա:
Այնտեղ ևս ապրում են բակտերիաներ, և երբ գիտնականները լաբորատորիայում այս ջրից արհեստական «գեյզեր» պատրաստեցին՝ ներխուժելով վակուումային խցիկի մեջ, այնուհետև զանգվածային սպեկտրոմետրով վերլուծեցին սառեցված կաթիլները, սարքը կենդանի բջիջներ «հայտնաբերեց»: