08-12-2024 | 15:58
Հայաստանի եւ սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիիներում համընդհանուր աղոթք կհնչի գերիների համար։
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում նոյեմբերի 10-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի համահայկական աղոթք: Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։