CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ101

Նրանց պահանջները պարզ են, իսկ մե՞ր

Նրանց պահանջները պարզ են, իսկ մե՞ր

Բոլոր կոնֆլիկտների ժամանակ եւ դրանցից հետո շահագրգռված կողմերը բանակցություններ են վարում՝ արդյունավետ կամ ապարդյուն: 44-օրյա պատերազմի ընթացքում, օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը պարբերական դիվանագիտական շփումների մեջ էին, եւ նույնիսկ երեք անգամ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ զինադադարի մասին փաստաթղթեր են ստորագրել, որոնք կյանքի չեն կոչվել: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու այդպես եղավ: 
Տվյալ դեպքում ուզում եմ շեշտել, որ պատերազմելն ու բանակցելը, որքան էլ պարադոքսալ թվա, իրար չեն հակասում: 
(Ի դեպ, բանակցություններ էին վարվում նաեւ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ. դրանց ես փոքր-ինչ ավելի մանրամասն եմ տեղյակ եւ դարձյալ կարող է զարմանալի թվալ, բայց իմ տպավորությամբ, 2-3 տարվա պետության դիվանագիտությունն ավելի հասուն էր, քան 30 տարվանը):
 Այսօր ինտենսիվ քաղաքական շփումների մեջ են Գազայի եւ Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Եթե խոսենք ՌԴ-Ուկրաինա հակամարտության մասին, ապա բանակցություններն առայժմ արդյունք չեն տալիս, որովհետեւ կողմերի նվազագույն պահանջները փոխադարձաբար անընդունելի են: Մասնավորապես, Պուտինի հիմնական պահանջը ոչ թե Ուկրաինայից է, այլ ԱՄՆ-ից, եւ այն, եթե պարզեցնենք, կարելի է ձեւակերպել այսպես. «Ընդունեք ինձ այնպես, ինչպես Չերչիլը եւ Ռուզվելտն ընդունում էին Ստալինին, այսինքն՝ եկեք գծենք իմ «ազդեցության գոտին», որտեղ ես կարող եմ անել’ ինչ ուզում եմ»: 
Այդ պահանջի մասնավոր դրսեւորումն է՝ «տվեք ինձ թուղթ, որտեղ գրված լինի, որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա»: ԱՄՆ-ի պատասխանն է (դարձյալ՝ եթե դիվանագիտական լեզու չկիրառենք). «Դու եւ քո երկիրն այդքան քաշ չունեք, որ մենք ձեզ այդպես ընկալենք եւ այդպիսի թուղթ տանք»: Պարզ է, որ պատասխանը զայրացնում է Պուտինին, եւ նա շարունակում է արյունալի պատերազմը, որ «իրեն հարգեն»:
Դառնալով մեր խնդրին: Ադրբեջանի հեռահար նպատակը մեր պետականությանը ոչնչացնելն է: Բայց կան նաեւ նվազագույն պահանջներ՝ սահմանադրության փոփոխություն, «միջանցք», «անկլավներ», վերադարձ «Արեւմտյան Ադրբեջան», սահմանային զիջումներ։ Դրան, ըստ տրամաբանության, պետք է հակադրվեն մեր նվազագույն պահանջները՝ արցախցիների վերադարձ անվտանգության եւ իրավունքների երաշխավորությամբ, գերիների ազատ արձակում: Սակայն մեր կողմից պահանջներ բացարձակապես չեն ձեւակերպվում: Փոխարենը մենք բռնում ենք Լավրովի, Բլինքենի, Մակրոնի, Շարլ Միշելի թեւերից ու խեղճացած ձայնով հարցնում ենք՝ «եթե մենք Ադրբեջանի բոլոր պահանջները կատարենք, երաշխավորո՞ւմ եք, որ մեզ վրա չի հարձակվի»: Դրա պատասխանը (նորից՝ ոչ դիվանագիտական լեզվով) կարող է լինել մեկը՝ «հարգելիներս, դրանք ձեր պրոբլեմներն են»: Սուբյեկտին օբյեկտի պրոբլեմը երբեք չի հետաքրքրում: 


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» 


Լուսանկարում Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Ստեփանյանն է՝ Ստեփանակերտի օդանավակայանում. 2023 թ. օգոստոս
 

  • Լրահոս
  • Close
Ամն-Ն Իր Քաղաքացիներին Հորդորում Է Անհապաղ Լքել Լիբանանը

15-10-2024 | 12:24

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է անհապաղ լքել Լիբանանը
Ադրբեջանը Պատրաստվում Է Նոր Ճնշnւմների Փուլին. Տիգրան Աբրահամյան

15-10-2024 | 12:17

Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշnւմների փուլին. Տիգրան Աբրահամյան
Նարինե Գրիգորյանն Արժանացել Է Գրան Պրի Մրցանակի

15-10-2024 | 12:11

Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի
Խաղաղության Պայմանագրի Մասով Հայաստանի Առաջարկը «Միանգամայն Անիրատեսական» Է. Ալիև

14-10-2024 | 20:21

Խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է. Ալիև
Ալեն Սիմոնյանի Եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Նախագահի՝ Ժնևում Նախատեսված Հանդիպումը Չեղարկվել Է

14-10-2024 | 19:12

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է
«Հարգում Ենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը». Իիհ Նախագահը՝ Ադրբեջանի Փոխվարչապետին

14-10-2024 | 17:12

«Հարգում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». ԻԻՀ նախագահը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
Հարավային Կովկասը Կենսական Նշանակություն Ունի Ռուսաստանի Համար. Հհ-Ում Ռդ Դեսպանության Խորհրդական-Դեսպանորդ

14-10-2024 | 14:26

Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ
Իսրայելը Հարվածներ Է Հասցրել Գազայի Հատվածի Հիվանդանոցին Ու Դպրոցին. Կան Զոհեր Եւ Վիրավորներ

14-10-2024 | 12:32

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հիվանդանոցին ու դպրոցին. կան զոհեր և վիրավորներ
Դեպի Նախիջևան Տրանսպորտային Միջանցքը Կարող Է Անցնել Ինչպես Իրանի, Այնպես Էլ Հայաստանի Տարածքով. Թուրք Նախարար

14-10-2024 | 12:29

Դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով. թուրք նախարար
Թուրքիան Արշավ Է Սկսում Իրանի Դեմ

14-10-2024 | 12:28

Թուրքիան արշավ է սկսում Իրանի դեմ
Հնագետները Հայտնաբերել Են Հայաստանի Ամենահին Եկեղեցին

13-10-2024 | 20:01

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
Հայաստանը Միացել Է Լիբանանում Մակ-Ի Ժամանակավոր Ուժերի Վրա Հարձակումները Դատապարտող Երկրների Համատեղ Հայտարարությանը

13-10-2024 | 14:08

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը
Իսրայելի Հարվածները Լիբանանին Շարունակվում Են. Եւս 15 Մարդ Է Զոհվել

13-10-2024 | 14:05

Իսրայելի հարվածները Լիբանանին շարունակվում են. ևս 15 մարդ է զոհվել
Այսօր Երևանի Տոնն Է

13-10-2024 | 11:38

Այսօր Երևանի տոնն է
Թրամփը Մտահոգված Է, Որ Երրորդ Համաշխարհային Պատերազմը Կարող Է Սկսվել Առաջիկա Ամիսներին

13-10-2024 | 11:36

Թրամփը մտահոգված է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա ամիսներին

Նմանատիպ լուրեր