CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ483

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Ամանորի խորախորհուրդ այս երեկո Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ի հայրենիս և ի սփյուռս։

Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։ Ամանորի հուսառատ ապրումները ընտանեկան մեր հարկերում են, եկեղեցիներում ու ծառայության վայրերում, ամենուր, որտեղ համախմբված ենք միմյանց փոխանցելու մեր մաղթանքներն ու ջերմ զգացումները։

Ամանորը առիթ է ինքնաքննության, անդրադառնալու ազգային ու հայրենական մեր կյանքը հուզող խնդիրներին։ Ամանորը հրավեր է նորոգության, հրավեր ապագայի շուրջ մտորումների, կյանքն առավել ապահով, բարօր ու շեն դարձնելու նախաձեռնությունների։

 «Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփ. 4.23-24),- պատգամում է առաքյալը։ Սուրբգրային այս հորդորին ունկնդիր՝ սիրո, բարության ու արդարության ճանապարհով ընթանալով, կարող կլինենք, սիրելիներ, դիմակայել ծանր, անգամ անելանելի թվացող իրավիճակներին։ Կարող կլինենք ուժ գտնել նեղությունները համատեղ ջանքերով հաղթահարելու, փորձությունները փորձառության վերածելու, ձախողումներն ու պարտությունները ձեռքբերումների վերափոխելու և մեր նոր օրը կառուցելու՝ ապավինած առաքելական խոսքին, թե՝ «ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպ․ 4․13)։ Այս հաստատ համոզումով ենք պատմության ողջ ընթացքում մեր հարազատ բնօրրանում ապրել, մեր պետականությունը կերտել և օրհասական պահերին հանձնառու ոգով համախմբվել հանուն հայրենիքի հզորացման և ազգային տեսիլքների մարմնավորման։ Մաքառել ու տոկացել ենք առ Տերը հույսով և առաքյալի խոսքի նկատմամբ հավատով, թե՝ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, չարչարված ենք, բայց կործանված չենք (հմմտ. Բ Կորնթ. 4.8-9):

Արդ, մեր կյանքում ծառացած դժվարությունների հանդիման հարկ է աննկուն մնալ և առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով։ Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, անխաթար պահպանենք մեր ինքնությունը, ինչը կարևոր է նոր սերնդի ոգու և գիտակցության կերտման, նաև աշխարհում մեր պետության և ժողովրդի հեղինակության ամրապնդման, ազգային իրավունքների պաշտպանության համար։ Հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Լուսավոր գալիքի մեր ձգտումներում զինվենք հույսով և հավատով, Աստծուն ապավինած իրագործենք յուրաքանչյուրս մեր առաքելությունը՝ ի սեր անձնական ու հավաքական մեր կյանքի բարօրության։ Նորոգված կյանքով կարող պիտի լինենք կերտել նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն ուղղամտությունն ու համերաշխությունը, օրինահարգությունն ու հայրենանվիրումը, նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր պետության հզորացմանը, ազգի անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովմանը, արցախահայության անօտարելի իրավունքների պաշտպանությանը։ Այս տեսլականով վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք սիրո և միաբանության կենարար ճանապարհով։

Սիրելի հավատավոր ժողովուրդ, տարեմուտի սեմին աղոթենք առ Աստված մեր հայրենիքի, հայոց բանակի, հայրենի հողից ու տնից բռնությամբ զրկված արցախցիների, նահատակված զավակների կորուստը սգացող, գերեվարված և անհայտ կորած սիրելիների ցավով ապրող ընտանիքների, հիվանդների ու զրկանքների մեջ գտնվողների համար։ Աղոթենք նաև աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների համար, ովքեր կրում են պատերազմների կործանարար հետևանքները։ Հայցենք խաղաղություն համայն աշխարհին, մեր հայրենիքին ու ժողովրդին։ Թող Տերը օգնական ու զորակից լինի ազգիս հայոց՝ շնորհելով լուսառատ նոր հորիզոններ։

Շնորհավոր Նոր տարի։ Բարի և օրհնյալ տարի։

  • Լրահոս
  • Close
Կարծում Եմ՝ Հայ Ժողովուրդը Նրանց Մերժելու Է. Ալեն Սիմոնյանը՝ Ընդդիության Մասին

19-01-2026 | 15:19

Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիության մասին
Սպիտակը Օրհնված Խաչերով Եւ Աղոթագրքերով Բանակ Ճանապարհեց Տղերքին

19-01-2026 | 15:14

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին
«Մեր Ձևով» Շարժման Անդամները Կուսակցություն Են Գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

19-01-2026 | 15:12

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»
Վալերիյ Օսիպյանին Ու Կնոջը Հրավիրել Են Դատախազություն

19-01-2026 | 15:09

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն
Պուտինն Ամն-Ից Հրավեր Է Ստացել Միանալու Գազայի «Խաղաղության Խորհրդին». Պեսկով

19-01-2026 | 15:08

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Հհ Բանկերից Մեկը Միջազգային Ֆինանսական Շուկաներում Թողարկել Է Աննախադեպ Ծավալի` 600 Մլն Դոլարի Եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

19-01-2026 | 15:06

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան
Թույլ Տվեք Հիմա Բան Չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայ-Թուրքական Հարաբերություններում Հնարավոր Զարգացումների Մասին

19-01-2026 | 15:05

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Նմանատիպ լուրեր