15-10-2024 | 12:24
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նույնպես հաստատել է, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է «Ապագայի գագաթնաժողովին»: Միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: