CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ298

Ոչինչ չենք կարողացել հանել մեր եկեղեցիներից, ոչ մի բան, իսկ մեր քաղաքական էլիտան քար լռությամբ հետևում էր. Արցախի թեմի առաջնորդ

Ոչինչ չենք կարողացել հանել մեր եկեղեցիներից, ոչ մի բան, իսկ մեր քաղաքական էլիտան քար լռությամբ հետևում էր. Արցախի թեմի առաջնորդ

Azg.am-ի զրուցակիցն է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

-Սրբազան, Արցախի եկեղեցիներում մշակութային և նյութական ի՞նչ ծավալի նմուշներ են մնացել։ Դրանց ո՞ր մասն է հաջողվել դուրս բերել։

-Չէ՛, ոչինչ չենք կարողացել հանել։ Ոչ մի բան։ Նմուշներ, անշուշտ, բերել ենք. այն, ինչ որ մենք պատարագի ժամանակ օգտագործում ենք՝ սկիհ և  այլն, չեմ թողել, որ մնա իրենց մոտ։ Որոնք որ փոքր բաներ են, դրանք փոքր մեքենայով դուրս եմ հանել։ Որ եկեղեցում որ քահանա կար, այդ իրերը հանել եմ։  Դուք գիտեք, որ ոչ բոլոր եկեղեցիներում քահանաներ կային, և ցավոք սրտի, այդ եկեղեցիների նմուշները մնացել են։

Բայց ինչ որ կարողացել ենք՝ եղածի շատ չնչին մասը, դուրս ենք բերել։ Դրա համար ես սկզբից ասացի՝ ոչինչ չենք հանել, որովհետև հանածը ոչինչ է այդ հսկայածավալ ունեցվածքի մեջ։

-Ի՞նչ է արվել պետական մարմինների կողմից Արցախի եկեղեցիների ժառանգությունը դուրս բերելու համար։

-Ցավոք սրտի, մեր քաղաքական էլիտան և առաջնորդներն, իմանալով հանդերձ, քար լռությամբ հետևեցին։

-Գոնե նյութական արժեք ներկայացնող եկեղեցական իրեր վերցրե՞լ եք Ձեզ հետ։

-Դե, արժեքավորը մեզ համար սրբությունն է, բայց որպես նյութական արժեք… եկեղեցիները հո չէինք կարող… հսկայածավալ բաներ էին դրանք՝ դարերի ընթացքում կուտակված։ Մենք դա չէինք կարող բերել, չստացվեց։

-Սրբազա՛ն, նույնիսկ աչքի առաջ ունենալով հայկական մշակութային արժեքների նկատմամբ ադրբեջանցիների բարբարոսական վերաբերմունքը և հաստատ իմանալով, թե ինչ ճակատագիր է դրանց սպասվում՝ հնարավոր չէ՞ր նախապես կազմակերպել հայկական ժառանգության դուրսբերումը։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

-Ոչ թե հեռանկարը… Մենք, ճիշտն ասած, հրաշքի էինք սպասում։ Մենք աղոթում էինք, որ պետք է հրաշք տեղի ունենա։ Երևի զորավոր չէինք աղոթում կամ արժանի չէինք աղոթելու այդ սրբազան հողի համար։

-Եթե ոչինչ չի հանվել, ապա հայկական ժառանգությունը պաշտպանելու կամ փրկելու միջոցներ գոնե այսօր կա՞ն։

-Ո՞ւմ ձեռքից։ Ադրբեջանիցների դեմքը բոլորս գիտենք։ Ես ո՞նց փրկեմ։

-Սրբազա՛ն, դատելով ադրբեջանցիների՝ ավելի վաղ տարածած տեսանյութերից՝ պե՞տք է սպասել Արցախի հայկական եկեղեցիների պղծման, լիակատար ոչնչացման  կամ ալբանականացման նոր ալիքի։

-Միանշանակ, որովհետև Ադրբեջանը նախօրոք պլանավորած ծրագիր է իրականացնում։

-Սրբազա՛ն, Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հիմնահատակ ոչնչացման և յուրացման ֆոնին ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը։ Որքա՞ն առարկայական և Ադրբեջանի վանդալիստական հակումներն իրապես զսպող են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունները։

-Գիտե՞ք, ժողովրդական ասացվածք կա. ամեն ինչ լինելուց, ավարտվելուց հետո նոր ուզում են ինչ-բան անել, որի կարիքն այլևս չկա, որովհետ նախօրոք խնդրում էինք նո՛ւյն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, նո՛ւյն ՄԱԿ-ի կառույցներին։ Բայց որևէ մեկն արձագանք չտվեց։ Նո՛ւյն կաթոլիկ եկեղեցու պետը, բոլորն՝ անխտիր։ Բոլորն էլ արժանի են պարսավանքի, բոլորն՝ անխտիր։ Եվ որևէ մեկը չկա, որ ձեռքը դնի խղճի վրա և ասի՝ «Գիտե՞ք, ես ամեն ինչ արեցի, բայց չստացվեց»։ Սո՛ւտ է։

Իրենք բոլորն էլ կցորդված աշխատել են ի վնաս մեզ, որպեսզի մենք ի վերջո դուրս գանք Արցախից։ Հիմա կարող է ՄԱԿ-ն էլ մտնել Արցախ, հատուկ տիեզերագնաց էլ բերեն-կանգնեցնեն, վերևից նկարեն, թե ինչ է տեղի ունենում։ Այդ ամենը հնարավոր է անել, բայց բոլոր քայլերն արդեն ուշացած են։ Ազգը մորթվել է, տեղահանվել իր բնօրրանից։ Դրանից հետո իրենք խոսում են։ Այդ խոսքերն այլևս պետք չեն։ Դա վերքի վրա աղ լցնել է։

-Սրբազա՛ն, կցանկանայի կանգ առնեիք հատկապես Գանձասարի և Ամարասի վանական համալիրների ժառանգության վրա։ Հոգևոր երկու կենտրոններից առաջինում երբեք թուրքի ոտքը չի եղել, իսկ Ամարասի վանական համալիրում Մեսրոպ Մաշտոցը դեռևս 5-րդ դարասկզբին   բացել է Արցախի առաջին դպրոցը։

-Այդ երկու համալիրներում էլ պատրաստի ամեն ինչ կա՝ և՛ աղվանաուդիական եկեղեցու համար, և՛ ոչնչացնելու համար, և՛ ինչու ոչ՝ մարդկանց ցույց տալու համար՝ տեսեք-տեսեք, թե ինչպես ենք պահպանում այդ եկեղեցիները՝ զուտ լրագրողների և դիտորդների համար։

Ադրբեջանցիներն ամեն ինչի գնալու են։ Որտեղ մարդկային աչքից հեռու է, ոչնչացնելու են։ Ինչ որ քրիստոնեական է, հայկական է, ոչնչացնելու են։ Դա մեզ համար արդեն խորթ չէ։

Azg.am

  • Լրահոս
  • Close
Հապկ-Ից Ու Կրեմլից Պատասխանել Են Փաշինյանի՝ «Հապկ-Ը Ստեղծում Է Սպառնալիքներ Հայաստանի Անվտանգությանը, Նրա Ապագա Գոյությանը Եւ Ինքնիշխանությանը» Հայտարարությանը

18-09-2024 | 14:42

ՀԱՊԿ-ից ու Կրեմլից պատասխանել են Փաշինյանի՝ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգությանը, նրա ապագա գոյությանը և ինքնիշխանությանը» հայտարարությանը
Վարչապետը Համաշխարհային Հայկական Գագաթնաժողովի Շրջանակում Մանակցում Է Պանելային Քննարկման

18-09-2024 | 13:29

Վարչապետը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մանակցում է պանելային քննարկման
Միգարնտները Ռուսաստանում Պետք Է Ռուսերենից Բանավոր Քննություն Հանձնեն

18-09-2024 | 13:13

Միգարնտները Ռուսաստանում պետք է ռուսերենից բանավոր քննություն հանձնեն
Շոյգուն Թեհրանում Հաստատել Է Իր Աջակցությունը Միջանցքների Եւ Ադրբեջանի Հետ Հաղորդակցության Հարցում Իրանի Քաղաքականությանը

18-09-2024 | 09:48

Շոյգուն Թեհրանում հաստատել է իր աջակցությունը միջանցքների և Ադրբեջանի հետ հաղորդակցության հարցում Իրանի քաղաքականությանը
«Երևան Կլասիկ Ֆեստ». Փառատոնի Մեկնարկն Այսօր Տվեց «Երևան» Պատանեկան Սիմֆոնիկ Նվագախումբը

18-09-2024 | 09:31

«Երևան կլասիկ ֆեստ». փառատոնի մեկնարկն այսօր տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցուց Ուխտերթ Կկազմակերպվի Դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

18-09-2024 | 09:24

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ կկազմակերպվի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հայկական «Պառակտման Գծերը»

17-09-2024 | 20:17

Հայկական «պառակտման գծերը»
Շոյգուն Այցելել Է Իրան

17-09-2024 | 20:12

Շոյգուն այցելել է Իրան
Մի՛ Փնտրեք Կոռուպցիոն Ռիսկեր Այնտեղ, Որտեղ Դրանք Չկան, Որովհետև Միևնույն Է, Սենսացիա Չեք Գտնի. Նաթան Սրբազանը՝ Մայր Տաճարի Նորոգման Մասին

17-09-2024 | 15:38

Մի՛ փնտրեք կոռուպցիոն ռիսկեր այնտեղ, որտեղ դրանք չկան, որովհետև միևնույն է, սենսացիա չեք գտնի. Նաթան Սրբազանը՝ Մայր տաճարի նորոգման մասին
Եկեղեցին Միշտ Աջակցել Է Իշխանություններին, Դրա Համար Մեզ Մեղադրել Են Իշխանահաճոյության Մեջ. Արշակ Սրբազան

17-09-2024 | 14:21

Եկեղեցին միշտ աջակցել է իշխանություններին, դրա համար մեզ մեղադրել են իշխանահաճոյության մեջ. Արշակ Սրբազան
Ադրբեջանը Չի Ստորագրի Խաղաղության Պայմանագիրը Փաշինյանի Առաջարկած Տարբերակով

17-09-2024 | 14:19

Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիրը Փաշինյանի առաջարկած տարբերակով
Ադրբեջանը Պետք Է Ազատ Արձակի Քաղբանտարկյալներին. Եխխվ-Ում Գերմանական Պատվիրակության Ղեկավար

17-09-2024 | 09:58

Ադրբեջանը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին. ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար
Anca-Ն Ողջունում Է Ադրբեջանի Մարդու Իրավունքների Ոտնահարումների Վերաբերյալ Կապիտոլիում Հիլլի Լսումները

17-09-2024 | 09:56

ANCA-ն ողջունում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ Կապիտոլիում Հիլլի լսումները
Աշխարհի Եւ Միջազգային Հարաբերությունների Մասին Մեր Պատկերացումները Շարունակում Են Մնալ Մակերեսային․ Փաշինյան

17-09-2024 | 08:28

Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային․ Փաշինյան
Տեսանյութ. Հայաստանի Եւ Վրաստանի Վարչապետերը Հանդես Են Եկել Հայտարարություններով

16-09-2024 | 18:15

Տեսանյութ. Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով

Նմանատիպ լուրեր

Միգարնտները Ռուսաստանում պետք է ռուսերենից բանավոր քննություն հանձնեն

Միջազգային լուրեր

Calendar18-09-2024

Շոյգուն Թեհրանում հաստատել է իր աջակցությունը միջանցքների և Ադրբեջանի հետ հաղորդակցության հարցում Իրանի քաղաքականությանը

Միջազգային լուրեր

Calendar18-09-2024

«Երևան կլասիկ ֆեստ». փառատոնի մեկնարկն այսօր տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը

Մշակութային լուրեր

Calendar18-09-2024

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ կկազմակերպվի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Լուրեր

Calendar18-09-2024

Հայկական «պառակտման գծերը»

Լուրեր

Calendar17-09-2024

Շոյգուն այցելել է Իրան

Լուրեր

Calendar17-09-2024