
23-05-2025 | 15:43
Վատիկանում, այսօր մեկնարկող Կոնկլավին ընդառաջ՝ ոչնչացվել են հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի իշխանության խորհրդանիշները՝ կապարե կնիքն ու այսպես կոչված՝ «Ձկնորսի Մատանին»։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի խոսնակ Մատեո Բրունին։ Ավանդաբար՝ Սրբազան Քահանայապետը կնիքն ու մատանին կիրառում է Առաքելական ուղերձների վավերացման համար։ «Այդ խորհրդանիշները առ ոչինչ են դարձել»,- ասել է Բրունին։
Պապական իշխանության երկու խորհրդանիշների ոչնչացման արարողությունը կատարվել է Կարդինալների Դասի վերջին միաբանական ժողովի ընթացքում՝ երեքշաբթի օրը։
www.hraparak.am