
13-02-2025 | 09:46
Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հուշակոթողը։ Բացի այդ, վերականգնվել է Հայ բարերարների կերպարը խորհրդանշող քանդակը և Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի և Հովհաննես Լազարյանի հուշակոթողները։