CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ158

Ողբերգական լուր հարևան Իրանից

Ողբերգական լուր հարևան Իրանից

ԻԻՀ նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական վթարը Թեհրան-Բաքու շփումների ակտիվացման շրջանում

Վերջին շրջանում  իրանական կողմը հետեւողականորեն զբաղվում է «զանգեզուրյան» միջանցքի փոխարեն  իրանական տարածքով Ադրբեջանը նախիջեւանին կապող «Իրանուղի» անվանումն ստացած ճանապարհի շինարարությամբ։

ԻԻՀ նախագահի գլխավորած պատվիրակության՝  Ադրբեջանի հետ սահմանային գոտի   այցելությանն ընդառաջ,  շինարարական աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով շինհրապարակ այցելած  Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետը մամուլի ներկայացուցիչներին տված հարցազրույցի ժամանակ  նախագծի իրականացումը  համարել էր  «ազդեցիկ» դիվանագիտության արդյունք, որն ի զորու է բարձրացնելու Իրանի տարածաշրջանային հեղինակությունը։  Նահանգապետը խոսել է նաեւ Ադրբեջանի հետ իրականացվող մյուս համատեղ ծրագրերի՝ «Քըզ-քալեսի» եւ «Խուդաֆերին» ջրամբարտակների կառուցման մասին, որոնց պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 19-ին՝  Ադրբեջանի ու Իրանի նախագահների մասնակցությամբ։

Ըստ իրանական ու ադրբեջանական մամուլում հրապարակված նյութերի, ջրամբարտակների բացման արարողության ժամանակ ԻԻՀ  նախագահն ասել է, որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններն ավելի շատ ազգակցական կապերի վրա են հիմնված,  քան՝ դրացիական կապերի։ Նախագահ Ռայիսիսին նաեւ Արցախն «ազատագրելու» համար շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը, հավելելով, որ Իրանը կարեւորում է երկրների տարածքային ամբողջականությունն ու  թերեւս  առաջին երկրներից էր, որ հստակորեն հայտարարել է Ղարաբաղի ադրբեջանապատկան լինելու մասին։

Ի պատասխան ԻԻՀ նախագահի ջերմ մաղթանքների, Ալիեւն  իր իրանցի գործընկերոջը դիմել է մահմեդական կրոնի բարձրագույն հոգեւորական տիտղոսով՝ «ալաթոլլահով» եւ նշել, որ աշխարհն այսօր խոսում է ադրբեջանա-իրանական բարեկամության մասին։

Ցավոք,  ջրամբարտակների բացման արարողությանը մասնակցելուց հետո  ԻԻՀ նախագահին    տեղափոխող ուղղաթիռը տունդարձի  ճանապարհին վթարի է ենթարկվել։

Իրանական «Շարղ» թերթի փոխանցմամբ,   ԻԻՀ նախագահ Էբրահիմ  Ռայիսիից բացի, զոհվել են նաեւ պատվիրակության մյուս անդամները՝ արտգործնախարար Մոհսեն Ամիր-Աբդոլլահիանը,   Թավրիզի ուրբաթօրյա քարոզապետ Մոհամմադ Ալի Ալ Հաշեմը եւ Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին։

Գրիգոր Առաքելյան

«Ազգ»

  • Լրահոս
  • Close
Այս Տարի Հհ Դեսպանություն Կբացվի Հունգարիայում Եւ Հունգարիայի Դեսպանություն՝ Հհ-Ում. Ագ Փոխնախարար

16-01-2025 | 14:20

Այս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարար
Փաշինյանը Կմասնակցի Դավոսի Համաշխարհային Տնտեսական Ֆորումին. Ալիևի Անունը Ցանկում Նույնպես Կա Հայտնել

16-01-2025 | 14:09

Փաշինյանը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին. Ալիևի անունը ցանկում նույնպես կա հայտնել
Ադրբեջանի Շինծու Մեղադրանքները Կոծկում Են Լղ-Ի Ժողովրդի Դեմ Հանցագործությունները․ Օկամպո

16-01-2025 | 12:06

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո
Ագ Փոխնախարարն Ամն Միջազգային Զարգացման Գործակալությունում Ներկայացրել Է Հհ Կառավարության «Խաղաղության Խաչմերուկ» Նախագիծը

16-01-2025 | 09:58

ԱԳ փոխնախարարն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Ադրբեջանի Ագն-Ն՝ Բաքվում Հայերի Ջարդերի Մասին Հայաստանի Ագն-Ի Հայտարարության Մասին

16-01-2025 | 09:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին
Կտեսնեք, Որ Առաջիկայում Մինսկի Խումբը Կլուծարվի, Հհ-Ն Տվել Է Իր Համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան

16-01-2025 | 09:51

Կտեսնեք, որ առաջիկայում Մինսկի խումբը կլուծարվի, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեկնեց  Ամերիկայի Միացյալ Նահանգներ

15-01-2025 | 12:46

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրապարակվել Է Հհ-Ամն Ռազմավարական Համագործակցության Փաստաթղթի Ամբողջական Տեքստը

15-01-2025 | 09:52

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը
Էդուարդ Շարմազանով. Ամն-Ի Հետ Ռազմավարական Գործընկերության Կանոնադրության Ստորագրումը Հհ-Ին Չի Պաշտպանելու Հնարավոր Ագրեսիայից

15-01-2025 | 09:45

Էդուարդ Շարմազանով. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից
Հակված Ենք Ամրապնդել Հհ Ինքնիշխանության Պաշտպանությունն Իր Համապատասխան Տարածքում. Բլինքեն

15-01-2025 | 09:40

Հակված ենք ամրապնդել ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում. Բլինքեն
Հհ-Ամն Ռազմավարական Գործընկերությունը Չպետք Է Սպառնալիքներ Ստեղծի Այլ Պետությունների Համար

15-01-2025 | 09:38

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը չպետք է սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար
Ռդ-Ում Հայ Գործարարները Խորապես Մտահոգված Են Եատմ-Ից Հայաստանի Հնարավոր Դուրս Գալու Վերաբերյալ Քննարկումներից. Սամվել Կարապետյանի Հայտարարությունը

14-01-2025 | 14:36

ՌԴ-ում հայ գործարարները խորապես մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներից. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Սերգեյ Լավրովը Հայտարարել Է Արարատ Միրզոյանի՝ Ռդ Սպասվելիք Այցի Մասին

14-01-2025 | 14:27

Սերգեյ Լավրովը հայտարարել է Արարատ Միրզոյանի՝ ՌԴ սպասվելիք այցի մասին
Համբերության Բաժակը Լցվել Է. Ի՞Նչ Կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»

14-01-2025 | 12:45

Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»
Արարատ Միրզոյանը Եւ Էնթոնի Բլինքենը Կստորագրեն Ռազմավարական Գործընկերության Փաստաթուղթ

14-01-2025 | 11:40

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ

Նմանատիպ լուրեր