25-01-2025 | 12:24
Սահմանազատման հարցում առաջընթաց կա, ինչը նշանակում է քայլեր Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։
Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ նախագահ Յան Բորգը։
«Այնուամենայնիվ, կայուն, երկարաժամկետ կարգավորումը դեռևս պահանջում է լուրջ փոխզիջումներ և բավարար քաղաքական կամք երկու կողմերից՝ հասկանալով, որ հասարակության մեջ անհրաժեշտ են համարձակ քայլեր և պրագմատիզմ։
Տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է մշտական երկխոսություն և պրագմատիզմ՝ հավասար հիմունքներով։ Ակնհայտ է նաև, որ կայուն կարգավորումն ավելի կամրապնդվի միջազգային հանրության ակտիվ, փոխլրացնող աջակցությամբ և մասնակցությամբ:
Այս առումով, օգտագործելով ԵԱՀԿ համապարփակ գործիքները և երկար տարիների փորձը, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել և լրացնել խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ադրբեջանցիների և հայերի ջանքերը»,-ասել է նա։
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և նշել, որ բազմիցս հրապարակայնորեն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացի կառուցողական շարունակությանը։