CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ973

Օկուպացված Արցախում Ադրբեջանը քանդել է «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը

Օկուպացված Արցախում Ադրբեջանը քանդել է «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը

Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանագլխին գտնվող «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես տարբեր լրատվականներ ու անհատներ, այնպես էլ Monumentwatch նախաձեռնությունը ահազանգել են դեռևս 2023 թվականի ապրիլին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածի (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) գործարկումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև  Սյունիքի և Արցախի սահմանագլխին կառուցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը:

Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների միասնության գաղափարով։ Հուշարձանի ճրտարապետը Սևադա Զաքարյանն է, կառուցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ։ 2007 թվականին հուշարձանի տարածքում կանգնեցվել է նաև խաչքար։

Սուղ ժամկետներում հուշահամալիրի տեղափոխության անհնարինությունը հաշվի առնելով, հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց միայն խաչքարը , և սա կարելի է համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։

Ինչպես և եզրակացվում էր, Գուգլի արբանյակային քարտեզի 2024 թվականի ապրիլ ամսի թարմացումով արդեն երևում է, որ հուշարձանը հողին է հավասարեցվել։

Մեր արձագանքը

1954 թվականի Հաագայի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է․ «Մշակութային արժեքը անկախ ծագումից կամ սեփականատիրոջից,  յուրաքանչյուր ժողովրդի  համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։

«Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո պետք է պաշտպանված լիներ վերոնշյալ կոնվենցիայի Առաջին Արձանագրությամբ, որը նախատեսված է գրավյալ (օկուպացված, յուրացված) տարածքներում  մշակութային կամ հոգևոր արժեքների պաշտպանության համար։ Արձանագրության 1-ին կետը նշում է, որ «Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կանխել զինված հակամարտության ժամանակ իր կողմից գրավված տարածքից մշակութային արժեքների  վնասը, արտահանումը, կամ փոխանցումը երրորդ երկիր»։ Նկատենք, որ Ադրբեջանը, 1993 թվականի սեպտեմբերի 20-ից ընդունել է այս արձանագրությունը և պարտավորվել հետևել դրույթներին :

Այնուամենայնիվ, ինչպես և ցույց են տալիս այս և դրան նախորդած բազմաթիվ դեպքերը,  Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն՝ ոտնահարելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարատավորությունները։

  • Լրահոս
  • Close
Թրամփը Պուտինի Հետ Զրույցից Հետո Զելենսկու Հետ Հեռախոսազրույց Է Ունեցել

13-02-2025 | 09:46

Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել
Դոնալդ Թրամփը Եւ Վլադիմիր Պուտինը Երկար Հեռախոսազրույց Են Ունեցել

13-02-2025 | 09:44

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը երկար հեռախոսազրույց են ունեցել
Հայ Երիտասարդ Հոգևորականները Հանդիպել Են Հռոմի Պապի Հետ

13-02-2025 | 09:24

Հայ երիտասարդ հոգևորականները հանդիպել են Հռոմի Պապի հետ
Ռուսական Զինուժը Թիրախային Հարվածել Է Ուկրաինայի Անօդաչու Թռչող Սարքերի Արտադրամասերին

12-02-2025 | 18:31

Ռուսական զինուժը թիրախային հարվածել է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին
Ալեն Սիմոնյանից Պահանջում Ենք Հրապարակային Ներողություն Խնդրել Արցախի Տեղահանված Ժողովրդից

12-02-2025 | 14:10

Ալեն Սիմոնյանից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից
63 Կողմ, 7 Դեմ. Աժ-Ն Առաջին Ընթերցմամաբ Ընդունեց «Եմ-Ին Հհ-Ի Անդամակցելու Գործընթացի Մեկնարկի Մասին» Օրենքի Նախագիծը

12-02-2025 | 14:08

63 կողմ, 7 դեմ. ԱԺ-ն առաջին ընթերցմամաբ ընդունեց «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը
Եթե Լավ Հրամանատարներ Ունենանք, Մենք Երբեք Չենք Պարտվի. «Ազգը՝ Բանակ» Ցուցահանդեսը Դրա Վկան Է

12-02-2025 | 11:33

Եթե լավ հրամանատարներ ունենանք, մենք երբեք չենք պարտվի. «Ազգը՝ բանակ» ցուցահանդեսը դրա վկան է
Պուտինն Ուկրաինայի Վերաբերյալ Բանակցությունների Նախօրեին Թրամփին Է Հանձնել Ամերիկացի Պատանդին

12-02-2025 | 10:48

Պուտինն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախօրեին Թրամփին է հանձնել ամերիկացի պատանդին
Ալիևը Հավանություն Է Տվել Ռդ-Ի Հետ «Հյուսիս-Հարավ» Միջանցքով Տարանցիկ Բեռնափոխադրումների Մասին Համաձայնագրին

12-02-2025 | 10:43

Ալիևը հավանություն է տվել ՌԴ-ի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների մասին համաձայնագրին
«Կարևորը՝ Հարավային Կովկասը Խաղաղ Եւ Կանխատեսելի Լինի: Ռդ-Ն Ողջունում Է Ինքնուրույն Բանակցություն Վարելու Հայաստանի Ու Ադրբեջանի Կամքը»

11-02-2025 | 17:24

«Կարևորը՝ Հարավային Կովկասը խաղաղ և կանխատեսելի լինի: ՌԴ-ն ողջունում է ինքնուրույն բանակցություն վարելու Հայաստանի ու Ադրբեջանի կամքը»
Ղարաբաղն Ադրբեջանի Կազմում Ճանաչելու Առաջին Պիոները Ռդ Նախագահն Է. Ալեն Սիմոնյան

11-02-2025 | 17:19

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է. Ալեն Սիմոնյան
The Washington Post-Ում Դեյվիդ Իգնաթիուսն Անդրադարձել Է Ռուբեն Վարդանյանի Կեղծ Դատավարությանն Ու Կոչ Արել Նախագահ Թրամփին Կատարել Իր Խոստումը

11-02-2025 | 11:28

The Washington Post-ում Դեյվիդ Իգնաթիուսն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանն ու կոչ արել նախագահ Թրամփին կատարել իր խոստումը
Մակրոնն Ու Փաշինյանը Քննարկել Են Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացն Ու Սահմանազատման Վերաբերյալ Զարգացումները

11-02-2025 | 11:25

Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու սահմանազատման վերաբերյալ զարգացումները
Այր Աթոռից Առաջին Անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս Եկեղեցի Կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի Մասունքը

11-02-2025 | 11:24

այր Աթոռից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը
Ադրբեջանի Նախկին Արտգործնախարարն Ու Այլ Պաշտոնյաներ Մեղադրվում Են Ռուսաստանի Օգտին Լրտեսության Մեջ

10-02-2025 | 20:47

Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Նմանատիպ լուրեր