
24-05-2025 | 11:18
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այսօր՝ մայիսի 2-ին, հայտարարել է, որ ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ տարեսկզբից աճել է 5,8 տոկոսով։
«Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ աճել է 4.4%-ով։ ԱՄՆ դոլարով աճը կազմել է 5,8%-ով։ Դոլարային արտահայտությամբ` պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դոլար»,- ասել է Հովհաննիսյանը։
2024 թվականին ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը նվազել է 0.1 տոկոսային կետով։
www.hraparak.am