
16-06-2025 | 15:15
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ, որի ընթացքում նա հրադադարը և հակամարտության դադարեցումն անվանել է ԱՄՆ վարչակազմի գերակա խնդիրը Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։
Այս մասին հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում Ռուբիոն հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։
«Մեր գլխավոր առաջնահերթությունը մնում է մարտական գործողությունների դադարեցումը և անհապաղ հրադադարի հասնելը», - ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ։
www.hraparak.am