CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ233

Ո՞րն է նեղացածության ամենավատ տեսակը

Ո՞րն է նեղացածության ամենավատ տեսակը

Մեր հասարակական-քաղաքական բառապաշարում կա բավականին տգեղ, բայց, իմ կարծիքով, շատ դիպուկ մի բառ՝ «աբիժնիկ»: Խոսքը ոչ թե սովորական նեղացած մարդու մասին է, այլ այնպիսի մի անձնավորության, որը նեղացածությունը դարձնում է կյանքի նշանաբան, դրոշ, հավատամք:
 Բոլոր մարդկանց կյանքում լինում են տհաճ պահեր: Մեկին հանում են աշխատանքից, մյուսին զրկում են իշխանությունից, երրորդին ստորացնելով պաշտոնանկ են անում: Լինում է, որ մարդը մանկության տարիներին ծնողական ջերմության պակաս է զգացել: Կամ՝ դպրոցում նրան ծեծել են ավելի ուժեղ կամ ավելի «դուխով» տղաները: Կամ՝ չուզողները խոչընդոտել են կարիերային: Հազար ու մի բան է պատահում: Մարդկանց մի մասն այդ նեղվածությունը հաղթահարում է, մյուսն անընդհատ փորփրում է վերքը եւ վրեժխնդրությունը դարձնում է կյանքի իմաստ: Հակված եմ մտածելու, որ քաղաքական գործիչների մեծ մասը «աբիժնիկներ» են:
 Նրանք ձգտում են իշխել հնարավորինս շատ մարդկանց վրա՝ անցյալում իրենց այս կամ այն նեղվածությունից «մուռ հանելու» համար: Լինում են, իհարկե, բացառություններ: Օրինակ, Նելսոն Մանդելայի սիրտը չկարծրացավ՝ 27 տարի բանտում անցկացնելուց եւ ստորացումներ կրելուց հետո: Նա ջերմ հարաբերություններ հաստատեց նաեւ իրեն խոշտանգողների հետ: Բայց դա ստանդարտից դուրս է: Իսկ ստանդարտն այն է, ինչ մենք տեսնում ենք, մասնավորապես, հայաստանյան իշխանության եւ ընդդիմության տեսքով:
Սակայն «աբիժնիկության»’ ինձ համար ամենաանընդունելի ձեւն է, երբ մարդիկ, որոնք ասելիք ունեն, հիասթափվում են սեփական հասարակությունից, նեղվում են անհասկացողությունից, վիրավորանքներից, գուցե նաեւ՝ քարկոծումներից եւ մտնում են սեփական պատյանի մեջ: Հպարտորեն փակվում են իրենց «փղոսկրյա աշտարակում» եւ հրաժարվում են «խոզերի առաջ մարգարիտներ շաղ տալուց»՝ ասպարեզը թողնելով թերուսներին, տհասներին եւ տգետներին, որոնք իրենց այդ թերությունները փոխհատուցում են ագրեսիվությամբ: Եթե կիրառելի է այսօր առավել հաճախ հնչող բառը, ապա հենց նման պահվածքն է, որ կարելի է դավաճանություն անվանել: 
Դավաճանություն’ սեփական կոչմանը: …13-րդ դարի ֆրանցիսկյան վանական Անտոնիոսը Պադուայից մտնում է Ռիմինի քաղաք, որի իշխանությունները խստիվ հրահանգել էին բնակիչներին ոչ մի դեպքում չշփվել Անտոնիոսի հետ, չլսել նրա քարոզները, որպեսզի «ուղեղները չպղտորվեն»: Վանականը, ամեն տեղ մերժում ստանալով, դուրս է գալիս քաղաքի արվարձան եւ մոտենում է գետին: Նա որոշում է Աստծո խոսքը փոխանցել ձկներին: Եվ տեղի է ունենում հրաշքը՝ հարյուրավոր ձկներ դուրս են գալիս ջրի մակերես ու լսում են քարոզը: Աստիճանաբար մարդիկ նույնպես հավաքվում են Անտոնիոսի շուրջը:


 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» 
 

  • Լրահոս
  • Close
Ամն Աջակցությունը Կհեշտացնի Ռուս Սահմանապահների Դուրսբերումը Հայ-Թուրքական Եւ Հայ-Իրանական Սահմաններից. Փոխարտգործնախարար

25-01-2025 | 12:24

ԱՄՆ աջակցությունը կհեշտացնի ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից. փոխարտգործնախարար
Հայաստանում, Հավանաբար, Լսել Են «Պատրաստ Լինել Մի Քանի Ցուրտ Ձմեռների» Խորհուրդը. Սերգեյ Լավրով

25-01-2025 | 12:22

Հայաստանում, հավանաբար, լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմեռների» խորհուրդը. Սերգեյ Լավրով
Եմ-Ին Անդամակցելու Գործընթացը Սկսելու Մասին Օրինագիծը Հաստատվեց. Այն Կներառվի Աժ Քառօրյայի Օրակարգում

24-01-2025 | 21:29

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը հաստատվեց. այն կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում
Հայաստանի Անվտանգության Հիմնաքարը Հապկ-Ն Է, Իսկ Եատմ-Ն՝ Նրա Տնտեսական Բարեկեցության Բանալին․ Սերգեյ Լավրով

24-01-2025 | 21:26

Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ Սերգեյ Լավրով
Բազմաժանր Ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան

24-01-2025 | 15:30

Բազմաժանր ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան
Ցանկանում Ենք Թարմացնել Ամն-Ի Հետ Ռազմավարական Գործընկերությունը. Կոբախիձե

24-01-2025 | 14:00

Ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը. Կոբախիձե
Իշխանությունը Անմիաբանության Հրահրիչ

24-01-2025 | 11:51

Իշխանությունը անմիաբանության հրահրիչ
Ստամբուլի Հայկական Վարժարաններից Մեկի Դեմ Զինված Հարձակում Է Տեղի Ունեցել

24-01-2025 | 11:48

Ստամբուլի հայկական վարժարաններից մեկի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել
Հայ Դերասանների Մասնակցությամբ «Անորա»-Ն` 2025-Ի «Օսկարի» Գլխավոր Հավակնորդ

24-01-2025 | 09:35

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն` 2025-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդ
Եռակողմ Պայմանավորվածությունների Իրագործումը Կնպաստի  Երևանի Եւ Բաքվի Միջև Երկխոսության Մթնոլորտին․ Զախարովա

23-01-2025 | 23:29

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա
Պետդուման Թրամփին Կոչ Է Արել Ուժի Լեզվով Չշփվել Ռուսաստանի Հետ

23-01-2025 | 23:26

Պետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետ
Մարկեդոնով. Հայաստանն Ու Ադրբեջանը Դեռ Պատրաստ Չեն Խաղաղության, Եւ Դա Հիմնական Խնդիրներից Մեկն Է

23-01-2025 | 15:19

Մարկեդոնով. Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղության, և դա հիմնական խնդիրներից մեկն է
Սեյրան Օհանյանին Նոր Մեղադրանք Է Առաջադրվել

23-01-2025 | 13:45

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զգուշացում․ Կբ-Ն Մարդկանց Բանկային Տվյալների Վերաբերյալ Որևէ Հարցում Չի Անցկացնում

23-01-2025 | 10:40

Զգուշացում․ ԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում
Թրամփը Պուտինին Սպառնացել Է Պատժամիջոցներով, Եթե Նա Վերջ Չդնի Ուկրաինայում Ընթացող «Անհեթեթ Պատերազմին»

23-01-2025 | 10:27

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

Նմանատիպ լուրեր