CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ159

Որո՞նք են «նախկին» լինելու սահմանները

Որո՞նք են «նախկին» լինելու սահմանները

Իր վերջին տեսանյութերից մեկում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանրամատչելի ձեւով բացատրել է, թե ինչ է նշանակում սոցիոլոգիայում հայտնի «հակավարկանիշ» («հակառեյթինգ») հասկացությունը: Ենթադրենք, քաղաքացիների պայմանական 50 տոկոսը դեմ է Փաշինյանին եւ ցանկանում է, որ նա հեռանա: Բայց 80 տոկոսը որեւէ պարագայում չի ցանկանում, որ իշխանության գան «նախկինները», իսկ Փաշինյանը կարողացել է համոզել շատերին, որ հենց ինքը վեր կենա իր աթոռից, այդ աթոռի վրա անմիջապես նստելու է որեւէ «նախկին»:
 Այդ երկրորդ՝ 80 տոկոսանոց խումբն ավելի բազմաթիվ է, եւ, ենթադրում եմ, իր համոզմունքը պաշտպանում է ավելի էմոցիոնալ ձեւով: Արդյունքում իշխանափոխություն տեղի չի ունենում: Ի դեպ, ինձ համար կարեւոր չէ, թե ով է ասում մի բան, որը ճիշտ է կամ, որը, համենայնդեպս, մտածելու տեղիք է տալիս: Իհարկե, Մարուքյանը սխալ էր վարվել, երբ գնացել էր Փաշինյանի մոտ աշխատելու: Բայց կարեւորը սխալը գիտակցելն է եւ խոտոր ճանապարհից հետ դառնալը: Կարծում եմ, պետք չէ բոլոր առիթներով նախկին սխալները մարդկանց աչքը մտցնել: Եվ այսպես, որպես լուծում, Մարուքյանն առաջարկում է, որ Երկրորդ եւ Երրորդ նախագահները հայտարարեն, որ այլեւս իշխանության որեւէ հավակնություն չունեն:
 Բայց Սերժ Սարգսյանն արդեն իսկ նման հայտարարություն արել է: Լավ կլիներ, որ Քոչարյանն էլ անի: Սակայն կա ավելի նուրբ խնդիր՝ «նախկին» եւ «ոչ նախկին» լինելու սահմանները: Մարուքյանն ասում է՝ նրանք, ովքեր 1998-2018 թվականներին պետական որոշումներ են ընդունել, «նախկինը» նրանք են: Բայց պետք է պարզել, թե որ մակարդակով են այդ որոշումներն ընդունվել՝ պատգամավորի՞, վարչության պետի՞, նախարարի՞:

Համաձայնեք, որ մի բան է, երբ Բագրատ սրբազանի շարժմանն աջակցություն է հայտնում ենթադրյալ կոռուպցիոներ Միհրան Պողոսյանը, մեկ այլ բան, երբ դա անում է Էդուարդ Շարմազանովը, որի բարեկեցության աստիճանը պատգամավոր լինելուց առաջ, դրա ժամանակ եւ դրանից հետո առանձնապես չի փոխվել: Մարգարիտ Եսայանը, կարծես թե, «նախկին» է՝ այն առումով, որ 2018-ին նիկոլականները նրա դեմ «հեյթի» ալիքներ էին բարձրացնում: Բայց Մարգարիտի՝ ՀՀԿ պատգամավոր լինելու ժամանակ սնանկացվեց նրա ամուսնուն պատկանող փոքր ձեռնարկությունը:
 Շիրակ Թորոսյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Մհեր Գրիգորյանը «նախկիններ» են: Դժվար է, մի խոսքով, ասել, ով խոսելու տեղ ունի, ով՝ ոչ: Երբ իշխանափոխություն տեղի ունենա (վաղ թե ուշ լինելու է, չէ՞), կարո՞ղ է պատահել, որ նոր իշխանությունների ներկայացուցիչներն ասեն՝ Էդմոն Մարուքյանը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետեւ «Նիկոլի վախտ» հատուկ հանձնարարություններով դեսպան էր: 


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»


 

  • Լրահոս
  • Close
Դատարանի Որոշմամբ Apple-Ը Պետք Է Իռլանդիային 13 Միլիարդ Եվրո Վճարի Հարկային Խախտումների Համար

10-09-2024 | 17:55

Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
«13 Դասագիրք Չի Մտել Դպրոց» Արտահայտությունը Կապ Չունի Իրականության Հետ. Նախարարը Հերքեց Տարածվող Լուրերը

10-09-2024 | 16:40

«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ. Նախարարը հերքեց տարածվող լուրերը
Գարեգին 2-Րդը Հհ Իշխանության Ներկայացուցիչներին Հրավիրել Է Էջմիածնի Տաճարի Վերաօծմանը

10-09-2024 | 16:38

Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը
Spacex-Ը Polaris Dawn Առաքելությամբ Առաջին Անգամ Տիեզերք Է Ուղարկել Ոչ Պրոֆեսոնալ Տիեզերագնացների

10-09-2024 | 15:33

SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների
Կցանկանամ, Որ «Երևանյան Երկխոսություն» Համաժողովը Ցանի Երևանյան Համայնքի Սերմերը. Սամիր Սարան

10-09-2024 | 13:40

Կցանկանամ, որ «Երևանյան երկխոսություն» համաժողովը ցանի երևանյան համայնքի սերմերը. Սամիր Սարան
«Վահան Թեքեյան» Մրցանակաբաշխություն

10-09-2024 | 13:38

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն
Հայ-Ադրբեջանական Սահմանազատման Հանձնաժողովների Կանոնակարգն Ուղարկվել Է Հհ Սդ

10-09-2024 | 13:37

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ
Մահացել Է Կարեն Սվասյանը

10-09-2024 | 12:39

Մահացել է Կարեն Սվասյանը
Մայր Աթոռին Է Ընծայաբերվել Սուրբ Վլաս Եպիսկոպոս Սեբաստացու Մասունքը

10-09-2024 | 12:23

Մայր Աթոռին է ընծայաբերվել Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը
Իրանական Բալիստիկ Հրթիռների Փոխանցումը Ռուսաստանին Սպառնում Է Միջազգային Անվտանգությանը

10-09-2024 | 09:58

Իրանական բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին սպառնում է միջազգային անվտանգությանը
Իրանը Զանգեզուրի Միջանցքը Ռուսական Դավադրություն Է Որակել՝ Իրանի Սահմանը Փակելու Նպատակով

10-09-2024 | 09:56

Իրանը Զանգեզուրի միջանցքը ռուսական դավադրություն է որակել՝ Իրանի սահմանը փակելու նպատակով
Հայաստանում, Ըստ Ամենայնի, Ազգային-Պետական ​​Նախագծի Վերագործարկում Է Ընթանում. Մարկեդոնով

10-09-2024 | 09:54

Հայաստանում, ըստ ամենայնի, ազգային-պետական ​​նախագծի վերագործարկում է ընթանում. Մարկեդոնով
Ալիևը 2012 Թվականին Տարվա Կոռումպացված Պաշտոնյա Է Ճանաչվել. Occrp

10-09-2024 | 09:50

Ալիևը 2012 թվականին տարվա կոռումպացված պաշտոնյա է ճանաչվել. OCCRP
Օկուպացված Բերձորում Ադրբեջանցիները Մզկիթի Շինարարությունը Սկսել Էին Նախքան Եկեղեցու Ավերումը

10-09-2024 | 09:41

Օկուպացված Բերձորում ադրբեջանցիները մզկիթի շինարարությունը սկսել էին նախքան եկեղեցու ավերումը
Արամ Ա Վեհափառի Նախագահությամբ Քննարկվել Են Արցախահայության Իրավունքների Վերականգնմանն Առնչվող Հարցեր

10-09-2024 | 09:38

Արամ Ա Վեհափառի նախագահությամբ քննարկվել են արցախահայության իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր

Նմանատիպ լուրեր

Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար

Միջազգային լուրեր

Calendar10-09-2024

«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ. Նախարարը հերքեց տարածվող լուրերը

Լուրեր

Calendar10-09-2024

Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը

Լուրեր

Calendar10-09-2024

SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների

Միջազգային լուրեր

Calendar10-09-2024

Կցանկանամ, որ «Երևանյան երկխոսություն» համաժողովը ցանի երևանյան համայնքի սերմերը. Սամիր Սարան

Լուրեր

Calendar10-09-2024

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ

Լուրեր

Calendar10-09-2024

Մահացել է Կարեն Սվասյանը

Լուրեր

Calendar10-09-2024