16-01-2025 | 14:20
Գիշերը 00:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին են բերել օտարերկրյա քաղաքացու, նախնական տեղեկություններով՝ ինքնավնասում կատարելու համար, օտարերկրացին վերցրել է ոստիկաններց մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող:
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Հավելենք, որ ըստ տեղեկությունների` տվյալ անձը Իրաքի քաղաքացի է։